Բարեգործության մշակույթ


Զարգացած երկրներում բարեգործությունը ոչ միայն պարզապես մարդկանց առաջնային կարիքները հոգալն է, այլ առաջին հերթին՝ ներդրումներ կատարելն այնպիսի ծրագրերում, որոնք կարող են լուծել սոցիալական ապահովության խնդիրները, բարելավել կրթական մակարդակը ու զարգացնել հմտությունները: Բարեգործության հայաստանյան մշակույթի մասին զրուցում են Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը և «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյանը: 

Իրավունք, որ նվաճում ենք ամեն օր


Երուսաղեմում սկսվել է Քրիստոսի գերեզմանի նորոգությունը, որն իրականացնում են հայ, հույն և լատին եկեղեցիները: Այս երեք եկեղեցիներն են Ս. Գերեզմանի վրա կառուցված Հարության տաճարի իրավատերերը: Հայերը Տերունի սրբավայրերի նկատմամբ իրավունքներ ձեռք են բերել 7-րդ դարում: Պատմականորեն հայ եկեղեցին Երուսաղեմում ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու կալվածքներ և մշտապես դժվար մրցակցության մեջ է եղել հույների ու լատինների հետ: Պատմական թոհուբոհի մեջ հայերի  իրավունքները մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով են պահպանվել: Երուսաղեմի հայոց իրավունքների մասին զրուցում են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և գրականագետ Վարդան Դևրիկյանը:  

Լավ օրենքի սպասումով


«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը հերթական անգամ ուղարկվեց լրամշակման: Դարձյալ տեղի կունենան հանրային լսումներ, հաշվի առնելով հանգամանքը, որ  հանրության վերաբերմունքը այս օրինագծի նկատմամբ միանշանակ չէ: Ի՞նչ մտահոգություններ կան «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագծի շուրջ և որքանո՞վ են դրանք հիմնավոր: Քննարկում են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Սոցիալական հայեցակարգի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Արժեքային կողմնորոշիչներ


Հայաստանի բնակչության երեսուն տոկոսը 18-30 տարեկան քաղաքացիներն են, որոնց համար, պետությունն իր ընդունած ռազմավարության համաձայն, պետք է ստեղծի ազատ, բազմակողմանի զարգացած, առողջ և պատասխանատու քաղաքացի դառնալու հնարավորություն: Պետության պարտավորությունների իրականացման և երիտասարդության արժեքային կողմնորոշիչների մասին զրուցում են ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Ամիրյանը և Տ. Նշան քահանա Ալավերդյանը: 

Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք, Հայաստան-Վրաստան-Իրան


Մարդկության հարստությունը կրոնական, մշակութային ու քաղաքակրթական բազմազանությունն է, որն օգնում է ժողովուրդներին փոխհարստացնել միմյանց  ու զարգանալ: Կայուն զարգացման նախապայմանը խաղաղությունն է: Խաղաղությունն իբրև հիմնարար արժեք ընտանեկան դաստիարակության համակարգում թեմայի շուրջ զրուցում են Նիկողայոս միտրոպոլիտ Փաչուաշվիլին, Ալի Մոհամմադ Շաջաանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ի շահ հայերենի


Հայերենին սպառնացող իրական կամ անիրական արտաքին վտանգները որակվում են իբրև պետության ինքնիշխանության դեմ ոտնձգություն, իսկ ներքին վտանգները պատշաճ ուշադրության չեն արժանանում:  Հայերենի անաղարտության, լեզվաքաղաքականության իրականացման և Լեզվի մասին օրենքի պահանջների կատարման մասին զրուցում են «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:

Անդրեաս առաքյալ. մաս 2-րդ


Անդրեասն առաջինն է առաքյալներից, որին Քրիստոս հրավիրում է հետևել իրեն և աշակերտել: Այս պատճառով Անդրեասին հաճախ նաև անվանում են Նախակոչ:

Հարցեր բժշկական բարոյագիտության մասին


Բժիշկների նկատմամբ կիրառվող բռնություններ, բժիշկների մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով մահացության դեպքեր, բժիշկ-հիվանդ անառողջ փոխհարաբերություններ: Ի՞նչ գնահատական են ստանում բժշկական էթիկայի նորմերի խախտման դեպքերը: Արդյո՞ք բժշկական էթիկայի նորմերը բավարար հիմք են բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների կարգավորման համար: Թեման քննարկում են բիոէթիկայի մասնագետ Հայարփի Սահակյանը և Սմբատ քահանա Սարգսյանը:    

Հալլոին, թե՞ Բարեկենդան


Մասնագետների գնահատմամբ, օտար տոներ տոնելը պայմանավորված է առավել քաղաքակիրթ աշխարհի արժեքներին հաղորդակցվելու խնդրով: Անգլախոս երկրներից ոչ անգլախոս երկրներ թափանցած հալլոինի տոնը հասել է նաև Հայաստան: Այդ օրը միջոցառումներ են լինում մայրաքաղաքի փողոցներում ու ժամանցի հանրային վայրերում:  Ինչո՞վ է հին կելտական տոնը գրավում հայ երիտասարդներին և ունե՞նք արդյոք համարժեք տոն մեր մշակույթում: Զրուցում են ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և Տաճատ ավագ քահանա Դավիդյանը:

Կենսաէթիկա և հովվական առաքելություն


Բժշկագիտության և կենսատեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ազդում է կյանքի շատ  ոլորտների վրա՝ սննդի անվտանգությունից մինչև մարդու վերարտադրություն: Նորագույն տեխնոլոգիաները հաճախ դրական փոփոխություններ են բերում, բայցև փոխում են բնության  օրենքները՝ ստեղծելով նոր հարաբերություններ: Բարոյագիտական հարցեր քննարկող գիտակարգի՝ կենսաէթիկայի ակտուալության մասին զրուցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը և Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Անդրեաս առաքյալ. մաս 1-ին


Անդրեասը առաջինն է առաքյալներից, որին Քրիստոս հրավիրում է հետևել իրեն և աշակերտել: Տիրոջ առաջին կոչին հետևելու համար Անդրեասին հաճախ անվանում են Նախակոչ:

Գրչագիր և տպագիր ժառանգության թվայնացում


Աշխարհում պաշտոնապես գրանցված մոտ 40 000 հայկական ձեռագիր կա, իսկ արխիվային փաստաթղթերը, տպագիր մամուլն ու գրականությունը հաշվվում են միլիոններով: Գրչագիր և տպագիր ժառանգության թվայնացման խնդիրների մասին զրուցում են Հանրային գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների և հրատարակության հարցերի գծով թվայնացման աշխատանքների պատասխանատու Գուրգեն Գասպարյանը: