|
Ինքնության խախտումներն` իբրև ցեղասպանության հետևանքՑեղասպանությունը վերապրած շատ հայեր հրաժարվել են իրենց ինքնությունից՝ թերարժեքությունից ազատվելու և նոր միջավայրում հեշտությամբ ինտեգրվելու նպատակով: Մասնագետներն ինքնության այս խախտումները համարում են ցեղասպանության հեևանքներից մեկը: Վարքային ի՞նչ դրսևորումներ են ի հայտ եկել ինքնության խախտումների պատճառով և ի՞նչը կարող է հայկական ինքնության վերարժևորման ու ամրապնդման առիթ դառնալ: Քննարկում են փիլիսոփա Սիլվա Պետրոսյանը և ազգագրագետ Հարություն Մարությանը: |
|
Սուրբ Հարության խորհուրդըՀռիփսիմե Ստեփանյանը, Մխիթար Բալայանն ու նրանց 4 զավակները հաճախում են Ջրվեժի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տաղավար տոներից ամենասիրելին սուրբ Զատիկն է, որտեղ էլ լինեն, տոնում են ողջ ընտանիքով: «Սուրբ Հարությունը կամ Սուրբ Զատիկը քրիստոնյայի ընտանեկան կյանքի առանցքն է»,- ասում է Կաթողիկե եկեղեցու հովիվ Կյուրեղ քահանա Տալյանը և հորդորում ապաշխարությամբ մերձենալ Փրկչի Հարության խորհրդին: |
|
Հովհաննես առաքյալՀովհաննես Ավետարանիչը առաքյալների շարքում ամենաերիտասարդն էր: Քրիստոսի սիրելին աշակերտը ներկա է եղել Տիրոջ կյանքի ամենանվիրական և խորհրդավոր բոլոր դրվագներում: |
|
Կրոնը՝ սպանության գործիքՀայոց ցեղասպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար թե՛ Օսմանյան կայսրության իշխանավորները, թե՛ երիտթուրքերը կարողացան զանգվածային ջարդերի մեջ ներքաշել շարքային մարդկանց: Ինչպե՞ս դա հաջողվեց նրանց, որո՞նք էին սպանություններին թուրք և քուրդ ժողովրդների զանգվածային մասնակցության մշակութային և հոգեբանական նախադրյալները: Թեման քննարկում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և գիտաշխատող Շուշան Խաչատրյանը: |
|
Չապաքինված ցավը փոխանցվում էՀայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց սոցիալական հոգեբանները փորձում են վերլուծել վերապրածների և զոհերի սերունդների հոգեբանական և հոգեախտաբանական վիճակը, հետազոտել սթրեսի հետվնասվածքային խանգարումները և դրանց հեռավոր հետևանքները` արտացոլված տարբեր հիվանդություններում: Ի՞նչ է միջսերնդային հիշողությունը, ինչպե՞ս և ինչո՞ւ է փոխանցվում: Թեման քննարկում են ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Սյուզան Սարգսյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը: |
|
Նախանձ
Նախանձը արագ արթնացող մեղք է: Դժվարությամբ էլ վերանում է: Մարդու սրտի մեջ բույն դնելու և մեծանալու հատկություն ունի: Գործում է թաքուն, երբեմն մարդն ինքը չի պատկերացնում՝ որքան է ընկած նախանձության մեղքի մեջ:
Մեկնաբանում է Առնակ քահանա Հարությունյանը:
|
|
Ինչ սպասելիքներ ունենք հոգևորականիցԻ՞նչ է ակնկալում հանրությունը հոգևորականից և որքանո՞վ է եկեղեցականն արդարացնում այդ ակնկալիքն այսօր: Քննարկում են հոգեբան Ինգա Հարությունյանը և Ասողիկ քահանա Կարապետյանը: |
|
Վիրահայոց թեմ. սեփականության վերադարձի գործընթացՎիրահայոց թեմը կազմել և Վրաստանի կառավարությանն է ներկայացրել այդ պետության տարածքում գործող հայկական խոնարհված, ավերված կամ վրացականացված եկեղեցիների ցանկը՝ պահանջելով ետ վերադարձնել այդ սեփականությունը: Ինչո՞ւ է հապաղում վերադարձի գործընթացը: Քննարկում են Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և պատմաբան Արմեն Ասատրյանը: |
|
Քշիշտոֆ Կեսլյովսկի
«Ամեն մարդու կյանքում ինչ-որ մի առեղծված կամ ողբերգություն կա: Մարդիկ այդ մասին չեն սիրում պատմել: Ամաչում են ցուց տալ իրենց վերքերը, վախենում են թույլ երևալ: Դրա համար էլ ես միշտ ցանկացել եմ, որ իմ ֆիլմերի համար կինոխոցիկն ինքը հերոս գտնի: Հնարավոր է՝ նա մարզադաշտում նստած տասը հազարից մեկն է...»:
Քշիշտոֆ Կեսլյովսկի՝ համաշխարհային կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը:
|
|
Սուրբ Սարգսի տոն. ձևի և բովանդակության խզվածքըՍուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները նպատակ ունեն որքան հնարավոր է գրավիչ դարձնել տոնը: Երբեմն, սակայն, տոնի խորհրդի մատուցումն այնպես է փաթեթավորված, որ տոնը գրեթե անճանաչելի է: Ու թեև ձգտումը մեծ է, բայց ձևը հաճախ այդպես էլ չի դառնում բովանդակություն: Թեման քննարկում են Տ. Եսայի քահանա Արթենյանև և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը: |
|
Ազգային ինքնությունը գլոբալացվող աշխարհումԻնչո՞ւ են գլոբալացվող աշխարհին մտահոգում ազգային ինքնության հետ կապված խնդիրները: Ի՞նչ արդյունք կարող է տալ ազգային ինքնությունը կարևորող քաղաքականությունը: Ինչպե՞ս կարող են ինքնության տարրերը ծառայել ազգային հեղինակության կառուցմանը: Ազգային ինքնությանն առնչվող սոցիալ-հոգեբանական խնդիրների շուրջ զրուցում են միջազգայնագետ Վահագն Վարդանյանը և հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը: |
|
Կյանքը սահմանումՍահմանամերձ գյուղերի հոգևոր խնամքի առանձնահատկությունների, համայնքների տնտեսական, սոցիալական ու մշակութային ակտիվությունը խթանելու մասին զրուցում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և սահմանամերձ Չինարի գյուղի ղեկավար Սամվել Սաղոյանը: |











