|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումՄայիսի 24-ին Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանին և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։ |
|
Այս տարի 43 շրջանավարտ ավարտել է Էօրնեկեան հանրակրթական դպրոցԷօրնեկեան հանրակրթական դպրոցի 43 շրջանավարտները հաղթահարել են ուսումնական դժվարությունները, շատերը հանձնել են բուհական քննություններ, ընդունվել են Հայաստանի ու միջազգային համալսարաններ: Էօրնեկեանի 17-րդ սերունդն է դպրոցն ավարտում: Էօրնեկեան հանրակրթական դպրոցը հիմնադրել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դպրոցի շենքը կառուցվել է արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ և կրում է նրա անունը: |
|
Բագրատ սրբազանի 55-ամյակի առիթով հնչել է նրա և Դավիթ Ամալյանի հեղինակած «Իմ հայրենիք» երգըՄասիսի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Լույսի հաղթություն» խորագրով երեկո՝ նվիրված Բագրատ արքեպիսկոպոսի 55-ամյակին: Սրբազանը տարեդարձը նշեց ապօրինի ազատազրկման մեջ։ Հավաքվել են Սրբազանի աջակիցները, նրա գործունեությունը գնահատող մտավորականներ ու արվեստագետներ: |
|
Նորքի Հայորդյաց տան սաները Տաշիր արենայում ներկայացրել են Մանկական կրկեսային շոուՏաշիր արենայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան սաները ներկայացրել են արվեստի սինթեզ՝ միաժամանակ հանդես են եկել Կրկեսային դպրոցը, «Նարեկ» պարային անսամբլն ու «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը: Հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը համերգներով, հյուրախաղերով եղել է միացյալ նահանգներում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բեյրութում, Թուրքիայում: |
|
Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագից հետո բակում հնչել են Համբարձման տոնի խաղերգերըՄայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ, դհոլահարներ, քանոնահարներ: Համերգային ծրագրից հետո Հայորդյաց տների սաները հանդիպել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: |
|
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնըՏոնի առթիվ Միածնաէջ Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այն հիշատակվում է Հարության տոնից 40 օր հետո, որը եզրափակում է Քրիստոսի երկրային առաքելության շրջանը: Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակությունն է: Նույն օրն է հիշատակվում նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը: |
|
Փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը․ Տեր Արամ քահանա ԲաղումյանՏավուշի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Բաղումյանը նշում է, որ Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, օրհնությամբ ոչ թե նախընտրական ծրագրերում: Իրենք կարող են միայն զորավիգ լինել հոգևորականներին, սակայն վերջին ժամանակները ցույց են տալիս, որ փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը, հոգևորականներին դուրս են մղում պետական կառույցներից: |
|
ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթը Սուրբ Հոգու գործառույթն է․ Տեր Աբել քահանա ՔարտաշյանՏեր Աբել քահանա Քարտաշյանը զավեշտալի է համարում քաղաքական գործիչների պատկերացումը, որոնք իրենց վրա են վերցրել Սուրբ Հոգու գործառույթը՝ եկեղեցու բարենորոգումը։ Նա համարում է, որ Հայ առաքելական Եկեղեցին առաջնորդվում է Սուրբ հոգով։ |
|
Հոգևորականները վստահություն են հայտնել եկեղեցու կանոնակարգին ու նվիրապետական աթոռինՀաղարծին վանքի հոգևոր հովիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանը հոգևորականների բազմությունը չի ընդունում Եկեղեցին քաղաքական առումով բարեփոխելու ծրագիրը։ Ըստ նրա՝ եկեղեցու ներսում բարենորոգում միշտ Է լինում, որպես հոգևորականներ բարենորոգման ծրագիրը այլ կերպ են տեսնում: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վերջերս նորոգված Մալաթիայի Հայորդյաց ՏունՀայոց Հայրապետը օրհնել ու խաչեր է նվիրել հաստատության սաներին և զրուցել նրանց հետ: Հաստատությունը վերջերս է հիմնանորոգվել՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: |
|
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը վիկտորինա է անցկացրել Մալաթիայի Հայորդյաց տանըԳիտելիքի ստուգատեսին ներկա է եղել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռի միաբանների, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Հին և Նոր Կտակարանների սուրբգրային պատումներից կազմվել են հարցաշարեր, շտեմարաններ, հայորդյաց տների սաները սերտել են դրանք կրոնի դասերին: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներինՍուրբ Խաչի Երևման տոնին ձեռնադրված քահանաներն այս օրերին քառասնօրյա պահեցողության և պատրաստության շրջան են անցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը շնորհավորել է քահաներին և հույս հայտնել, որ արդյունավետ կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ եկեղեցականը քաջ հովիվ է, ազգային արժեքներ սերմանող, օրինակելի կերպար: Հայոց Հովվապետը նշել է, որ քահանաները իրենց հովվական ծառայության մեջ հանդիպելու են բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, որոնք հաղթահարելու համար զորավոր հավատ, խոհեմություն ու քաջություն է պետք: |











