|
Ուխտի օր Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցումԱրագածոտնի թեմի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ վերաօծված սրբավայրի 12-րդ տարեդարձն ու ուխտի օրը, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերվել էր Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Տոնական Պատարագ է մատուցել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։ |
|
Արևշատի եկեղեցու օծման 20-ամյակըՄասյացոտնի թեմի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հուլիսի 23-ին մատուցվել է ուխտի պատարագ՝ նվիրված սրբավայրի օծման 20-ամյակին։ Արարողության ընթացքում քարոզ է խոսել թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակըՀուլիսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սանատրուկ արքայի դուստր Սուրբ Սանդուխտ կույսի՝ առաջին հայ մարտիրոսուհու հիշատակը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, որտեղ զետեղված է առաքյալի սրբազան մասունքը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ պատարագ մատուցեց Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Հոգևոր դասն ու հավատացյալները աղոթեցին հավատի զորացման և Հայաստան աշխարհի խաղաղ կյանքի համար: |
|
Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը հաղթել է Իտալիայում անցկացված փառատոնումՄայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը Իտալիայի Պինետո քաղաքում անցկացված Կատարողական արվեստի միջազգային փառատոնից վերադարձել է հաղթանակով՝ արժանանալով Գրան պրիի՝ գլխավոր մրցանակի: 12 երկրից ժամանած խմբերի շարքում Հայաստանից մասնակցել է միայն «Նարեկ» պարային դպրոցը՝ 20 հոգանոց կազմով՝ ներկայացնելով «Ծաղկաձոր» և «Խիո» բեմադրությունները: Տարբեր երկրներում պարբերաբար հանդես եկող ու հաղթանակներով վերադարձող համույթի այս բոլոր ելույթներին, շրջագայություններին ու հաղթանակներին նախորդում ու հաջորդում է տևական, համառ աշխատանքը: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացների մասնակից սփյուռքահայ երիտասարդներինԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակցելու համար սփյուռքից Մայր Աթոռ ժամանած շուրջ 30 երիտասարդի։ Արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է խթանել արտերկրում ապրող երիտասարդների հայոց լեզվի ու պատմության իմացությունը և ամրապնդել կապը հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգության հետ։ Հայոց Հայրապետի հետ հանդիպմանը երիտասարդները ներկայացան ու պատմեցին իրենց մասին, իսկ Նորին Սրբությունը հորդորեց նրանց ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել աշխարհասփյուռ համայնքներում ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։ |
|
«ՏաԼույս» երգչախմբի հոբելյանական 10-ամյակը Իջևանում«ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը Իջևանում՝ Տավուշի թեմի առաջնորդարանի դահլիճում, Պայծառակերպության տոնի օրը «Նվիրում» խորագրով համերգով նշեց հոբելյանական 10-րդ տարեդարձը։ Երգչախումբը հիմնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով հոբելյանական համերգին հետևել է հեռավար, քանի որ գտնվում է տնային կալանքում։ Գեղարվեստական ղեկավար Մարիյա Գալստյանի և պրոդյուսեր Թովմաս ուրարակիր Առաքելյանի առաջնորդությամբ՝ երգչախումբը 10 տարվա անխափան գործունեության ընթացքում հանդես է եկել «Ստարմուս» փառատոնին, Մանկական Եվրատեսիլի փակմանը և նկարահանվել երաժշտական ֆիլմերում։ |
|
Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծումը՝ Վարդավառի տոնինՀուլիսի 12-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին, Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցին: «ՍՈՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության աջակցությամբ սրբավայրում կատարվել են ներքին հարդարման մեծածավալ աշխատանքներ՝ նորոգվել են պատերը, թաղերը, թմբուկն ու գմբեթը։ Այսուհետ վերաբացված եկեղեցում իրենց հոգևոր սպասավորությունն են շարունակելու Տեր Ահարոն քահանա Մելքումյանը և Տեր Տիգրան քահանա Հակոբյանը։ |
|
Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՀուլիսի 12-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով Էջմիածնի Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է տոնական պատարագ: Պատարագիչ Գարեգին վարդապետ Համբարձումյանն իր քարոզխոսության ժամանակ անդրադարձել է Թաբոր լեռան վրա աշակերտներին Քրիստոսի աստվածային փառքով երևալու հիշատակությանը՝ նշելով, որ ամեն օրը կարող է փոխակերպվելու հնարավորություն տալ: Արարողության ավարտին Հայոց Հայրապետը Պայծառակերպության տոնի առիթով օրհնել է ժողովրդին: |
|
Տարեվերջյան ցուցահանդես Նորքի հայորդյաց տանըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տանը բացվել է նկարչության ու դեկորատիվ-կիրառական արվեստի դասարանների սաների տարեվերջյան ցուցահանդեսը, որտեղ ի մի են բերվել շնորհալի երեխաների ձեռքբերումներն ու միասնական ստեղծագործական ջանքերը: Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների գայթակղություններին՝ մանկավարժների ու ծնողների համատեղ աշխատանքի շնորհիվ պատանիները մեծ ոգևորությամբ են ստեղծագործում և կապվում ազգային արվեստին: Ցուցահանդեսի բացմանը կենտրոնի տնօրեն Աիդա Անդրիասյանը շրջանավարտներին հանձնել է վկայականներ, իսկ տարվա ընթացքում մրցույթներում աչքի ընկած սաներին՝ պարգևներ և հավաստագրեր: |
|
Հոգևոր բակային ճամբար Դվինի Սուրբ Հարություն եկեղեցումՄասյացոտնի թեմի Արարատի մարզի Դվին համայնքի Ս. Հարություն եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեկշաբաթյա հոգևոր բակային ճամբար, որտեղ ընդգրկվել են Դվինի ու մոտակա բնակավայրերի երեխաները: Այս փուլի կազմակերպմանը սկզբում աջակցել են եկեղեցու համայնքի անդամները, իսկ հուլիսի 20-ից մեկնարկող նոր խմբի ծրագիրը կիրականացվի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ: |
|
Մալաթիայի հայորդյաց տանը բացվել է կարատեի դասարանՄայր Աթոռի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը բացվել է հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո: Այժմ 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում: Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է՝ «Սո Կիոկուշին» մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Կենտրոնի բարեկարգ ու ընդարձակ մարզասրահում մարզիկները հնարավորություն ունեն տիրապետելու այս մարտարվեստին, ձեռք բերելու ինքնապաշտպանության հմտություններ և վարելու առողջ ապրելակերպ: |
|
Մալաթիայի Հայորդյաց տան նորոգումից հետո այցելուների քանակը կրկնապատկվել էՄալաթիայի հայորդյաց տունը հիմնանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: Մի քանի ամիս առաջ Հայորդյաց տունն ուներ 280 սան: Տեղափոխվելուց հետո շեշտակի աճել է հաճախողների թիվը, հասնելով 600-ի: Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել նորաբաց լողավազանը: Նորաբաց հաստատություն այցելել և իր օրհնությունն է տվել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: |











