Թուրքիայի Հայոց Պատրիարքության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի


Օգոստոսի 10-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր զորակցությունը հայտնելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին: Պատրիարքությունը հորդորել է բոլոր պատասխանատուներին անխոցելի պահել Հայ Եկեղեցին, չվիրավորել նրա նվիրապետական արժանապատվությունը և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների:

 

Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու կոչը՝ ի զորակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի


Մալանկարա Ուղղափառ Սիրիական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ և զորակցություն հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հոգևորականությանն ու հավատավոր ժողովրդին: Արևելյան Ուղղափառ քույր Եկեղեցին հորդորել է բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը:

ԵՀԽ-ն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված ներկա կացության և եկեղեցական ներքին գործերին անտեղի միջամտության վերաբերյալ։ Խորհրդի ղեկավարները հաստատել են Հայ Եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի կյանքում և հույս հայտնել, որ իրավիճակը կհանգուցալուծվի՝ ի նպաստ ողջ հայ ժողովրդի։

 

Միջազգային Ռոյթերս լրատվականի անդրադարձը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը


«Ռոյթերս» լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ սկսվող դատավարությանը՝ այն գնահատելով որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև խորացող հակասությունների հերթական սրացում։ Այս դատավարությունը եկեղեցու ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության մի շարք խմբերի և քաղաքական ուժերի կողմից դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում, որի նպատակը իշխանություններին քննադատողներին ճնշելն է։

 

Միջազգային ահազանգ՝ Հայաստանում կրոնական ազատությունը սպառնալիքի տակ է


«Քրիստոնեական միջազգային համերաշխություն» իրավական կազմակերպությունն ահազանգում է Հայոց Հայրապետի և վեց եպիսկոպոսների՝ քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներով դատավարության մասին: Կառույցը կոչ է անում համայն աշխարհին համերաշխություն հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ընդդեմ մարդու հիմնարար իրավունքների հակասահմանադրական խախտումների։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներին


Օգոստոսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի ազգային և երկրորդական վարժարանների 17-18 տարեկան շրջանավարտներին ու նրանց ուղեկցող մանկավարժներին: Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին նախանձախնդրություն դրսևորել ուսումնառության մեջ, ապագայում օգտակարություն բերել հայրենիքին ու Մայր Եկեղեցուն և բացահայտել Սուրբ Էջմիածնի խորհուրդը:

 

Միջազգային ահազանգ․ Պետության ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին որոշումներին


Օգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Կրոնական ազատության հարցերով զբաղվող միջազգային դիտորդական «Forum 18» կազմակերպությունն ահազանգում է, որ այս քրեական հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարությունը և պետության միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին։

 

Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում


2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 8-12 տարեկան հայ տղաների և աղջիկների համար։ Հնամյա կրթօջախն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան անգլալեզու որակյալ կրթություն, ինչպես նաև Հնդկաստանի առաջատար բուհերում անվճար ուսումը շարունակելու բացառիկ հնարավորություն։ Ճեմարանն ամբողջությամբ հոգում է աշակերտների ճանապարհածախսը, կեցությունը, սնունդը, հագուստը և բժշկական սպասարկումը։ Դիմելու և մանրամասների համար՝ +91 98 7498 7772 (WhatsApp)։

 

Սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Հուլիսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել են ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրով աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած 30 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ։ Նրանք այցելել են թանգարան, ծանոթացել պահվող եզակի սրբություններին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ստանալով Հայրապետական օրհնությունն ու պատգամը։

 

Տոն Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի


Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակը։ Ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Թադեոս առաքյալը Հայաստան է բերել Տերունամուխ Սուրբ Գեղարդը, և նրա քարոզչությամբ Սանդուխտ կույսը՝ Սանատրուկ արքայի դուստրը, քրիստոնեություն է ընդունել և նահատակվել։

 

Պայծառակերպություն (Վարդավառ)


Հուլիսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառը), որը Թաբոր լեռան վրա Փրկչի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական պատմության հիշատակությունն է: Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և հարուստ է ավանդույթներով. օրվա տոնական մթնոլորտը ապահովում է միմյանց վրա ջուր ցողելու սիրված սովորույթը:

 

Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Միքայել Սրբազանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին


Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ազատվել է տնային կալանքից, սակայն երկրից դուրս գալու իրավունք չունի: Սրբազանը գիշերը վերադարձել է Գյումրի՝ առանց ոստիկանների ուղեկցության: Առաջնորդին ջերմությամբ, ծափողջյուններով, հրավառությամբ և երգերով են դիմավորել հայրենի քաղաքում: Նախքան Գյումրի վերադառնալը Միքայել Սրբազանը մասնակցել է Բագրատ Սրբազանի դատին, ապա այցելել է Մայր Աթոռ և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: