
Օգոստոսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի ազգային և երկրորդական վարժարանների 17-18 տարեկան շրջանավարտներին ու նրանց ուղեկցող մանկավարժներին: Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին նախանձախնդրություն դրսևորել ուսումնառության մեջ, ապագայում օգտակարություն բերել հայրենիքին ու Մայր Եկեղեցուն և բացահայտել Սուրբ Էջմիածնի խորհուրդը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
,
Օպերատոր Հարություն Տոլանյան,
Օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյան2026-08-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ