Սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Հուլիսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել են ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրով աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած 30 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ։ Նրանք այցելել են թանգարան, ծանոթացել պահվող եզակի սրբություններին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ստանալով Հայրապետական օրհնությունն ու պատգամը։

 

Դատարանը փոխել է Բագրատ սրբազանի՝ պատարագներին մասնակցելու վայը


Հուլիսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում կայացավ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը. դատարանը երկարաձգեց Վահագն Չախալյանի ու Արթուր Սարգսյանի տնային կալանքը, ինչպես նաև փոխեց Բագրատ սրբազանի՝ պատարագների մասնակցության վայրը՝ Գեղարդավանք։ ՄԱԿ-ի փորձագիտական խումբն այս գործով արձանագրել է քաղաքացիական և քաղաքական իրավունքների խախտումներ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին, ժամը 15:00-ին։

 

«Մեկ տարվա հավերժություն». նոր ցուցադրություն Մատենադարանում


Մաշտոցյան Մատենադարանում Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում բացվել է «Մեկ տարվա հավերժություն» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են վերջին մեկ տարում կենտրոնին հանձնված եզակի ձեռագրեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր: Մատենադարանի ֆոնդերը համալրվել են նաև նոր բացառիկ նվիրատվություններով, այդ թվում՝ 17-րդ դարի «Ժողովածու» ձեռագրով և արժեքավոր տպագիր գրքերով:

 

Աշխարհի հայագետները՝ Երևանում. Մատենադարանում Հայագիտական կոնգրես է


Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը, որն այս տարի նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին: Միջոցառման շրջանակներում ևս 2 տարով երկարաձգվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համատեղ աշխարհասփյուռ հայերեն ձեռագրերի թվային համահավաք շտեմարանի ստեղծման ծրագրի պայմանագիրը:

 

Ամառային ճամբար 6-ից 60 տարեկանների համար


Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոնը կազմակերպել է 20-օրյա «Էկոճամբար-2026»-ը, որը մեկ հարկի տակ է հավաքել 6-ից 60 տարեկան մասնակիցների։ Ճամբարում հյուրընկալվել էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն ու թեմի հոգևորականները։

 

Ռազմական գիտելիքներից մինչև հոգևոր արժեքներ․ Պատանի երկրապահի ճամբար


Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ամռան երկու ամիսներին գործում է Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ռազմաուսումնամարզական ճամբարը։ 8-15 տարեկան շուրջ 1500 երեխաներ այստեղ ստանում են ռազմական գիտելիքներ, ձեռք բերում ինքնուրույնություն, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սարկավագների միջոցով հաղորդակցվում հոգևոր ու պատմական արժեքներին։ Ճամբարականների 10-օրյա հերթափոխով ընթացող ծրագրի հաջորդ խմբին կդիմավորեն հուլիսի 27-ին։

 

Հոգևոր բակային ճամբար Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում


Մասյացոտնի թեմի Արարատի մարզի Դվին համայնքի Ս. Հարություն եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեկշաբաթյա հոգևոր բակային ճամբար, որտեղ ընդգրկվել են Դվինի ու մոտակա բնակավայրերի երեխաները: Այս փուլի կազմակերպմանը սկզբում աջակցել են եկեղեցու համայնքի անդամները, իսկ հուլիսի 20-ից մեկնարկող նոր խմբի ծրագիրը կիրականացվի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ:

 

Մատենադարանում մեկնարկեց «Խոստում» համահայկական նախագիծը


Հուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պաշտոնապես մեկնարկեց «Խոստում» նախագիծը, որի մտահղացումը «Խոստում» հիմնադրամի տնօրեն Արմեն Ղազարյանինն է: Նպատակը հատուկ մշակված համաձուլվածքից արծաթագույն և ոսկեգույն ձեռագործ խաչեր ստեղծելն է: Յուրաքանչյուր խաչի մեջ ամփոփված են տարբեր սրբավայրերից հավաքված ու օրհնված քարերի մանրացված մասնիկներ: Խաչերի վաճառքից գոյացած հասույթի մի մասը «Խոստում» հիմնադրամի միջոցով կուղղվի կրթական, մշակութային և հանրօգուտ այլ ծրագրերի իրականացմանը:

 

Մալաթիայի հայորդյաց տանը բացվել է կարատեի դասարան


Մայր Աթոռի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը բացվել է հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո: Այժմ 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում: Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է՝ «Սո Կիոկուշին» մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Կենտրոնի բարեկարգ ու ընդարձակ մարզասրահում մարզիկները հնարավորություն ունեն տիրապետելու այս մարտարվեստին, ձեռք բերելու ինքնապաշտպանության հմտություններ և վարելու առողջ ապրելակերպ:

 

Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումը


Ուսումնական տարեշրջանը եզրափակել է 67 ուսանող, որից 11-ը ճեմարանի շրջանավարտ են և արդեն ձեռնադրված սարկավագներ: Միջոցառման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական պատգամն ու օրհնությունն է փոխանցել ներկաներին, բարձր գնահատել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչական անձնակազմի նախանձախնդիր աշխատանքը: Նորին Սրբությունն ընդգծել է, որ յուրաքանչյուր ուսումնական տարի կրթօջախի պատմության մեջ արձանագրվող հաջողության մի նոր էջ է:

 

Գրիգոր Լուսավորչի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի


Հունիսի 27-ը գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի և Վարդաբլուր գյուղի տոնն է: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքը: Մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տանը նշել են կառույցի հիմնադրման տարեդարձը


Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան տարբեր դասարաններում սովորում է 300 երեխա: Նրանք ուսանում են երգի, պարի, կերպարվեստի, արհեստի տարբեր ուղություններ, տիրապետում են երաժշտական գործիքների և սովորում են լեզուներ: Մայր Աթոռի Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաները մասնակցում են Հայաստանում ու արտասահմանում անցկացվող մրցույթների և արժանանում են գլխավոր մրցանակների: