|
Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տանը նշել են կառույցի հիմնադրման տարեդարձըԱշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան տարբեր դասարաններում սովորում է 300 երեխա: Նրանք ուսանում են երգի, պարի, կերպարվեստի, արհեստի տարբեր ուղություններ, տիրապետում են երաժշտական գործիքների և սովորում են լեզուներ: Մայր Աթոռի Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաները մասնակցում են Հայաստանում ու արտասահմանում անցկացվող մրցույթների և արժանանում են գլխավոր մրցանակների: |
|
Ոսկետափ համայնքը տոնել է թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության օրըՍրբավայրը կրում է հայ եկեղեցու հեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության հիմնադիրների՝ Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ վարդապետի անունները: Նրանց հիշատակի տոնը նաև եկեղեցու ուխտի օրն է: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ոսկետափի եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքը հավատավոր ժողովրդին օրհնություն բաշխելու համար։ |
|
Չքնաղ գյուղի բնակիչները նշել են Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրըՉքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ։ Նորին Սրբությունն այցելել է գյուղի 4-ից 5-րդ դար թվագրվող Սուրբ Նարեկ կիսավեր մատուռ իր օրհնությունն է տվել Հովսեփյանների գերդաստանին վերակառուցելու մատուռն ու հարևանությամբ հիմնել Սուրբ Ստեփանոս նոր եկեղեցին, որն օծվում է 2004 թվականին։ Եկեղեցու ուխտի օրվա առիթով Մայր Աթոռից Չքնաղ է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը։ |
|
Մալաթիայի Հայորդյաց տանը բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան լողավազանՄալաթիայի Հայրոդյաց տան շենքի նորոգումից հետո սկսել է գործել 8 մետր լայնությամբ ու 25 մետր երկարությամբ, 4 լողուղիով միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան։ Ջրային մարզումներին արդեն մասնակցում են ավելի քան 200 երեխա, որոնց հետ 2 մարզիչ է աշխատում։ Շաբաթվա ընթացքում նախատեսված է 3 պարապմունք՝ ամսական 12 այց: Լողավազանը գործելու է ամբողջ ամառվա ընթացքում: |
|
Մալաթիայի հայորդյաց տան սաները բեմադրել են «Ճպուռն ու մրջյունը» և «Հրաշագործ սրինգը»Այս տարվա ավարտական աշխատանքի համար Երեխաները վերլուծել են ճպուռի ու մրջյունի կերպարներն ու եզրակացություն արել: Թատրոնի դասարանում 22 երեխա է սովորում: Ուսումնական տարվա ավարտական ներկայացումներից հետո մանկավարժն ու սաները հավաքվել են դասարանում քննարկելու աշխատանքը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տունը վերջերս է տեղափոխվել հիմնանորոգված, ընդարձակ տարածք: |
|
Արաբկիրի Հայորդյաց տանը անցկացվել է «Մի գորգի պատմություն» խորագրով միջոցառումԱրաքս Մանսուրյանը, Շուշան Պետրոսյանը, Աննա Մայիլյանը, Արա Գևորգյանը, Սամվել Սևադան, Արմեն Ամիրյանը, Վազգեն Յակուբյանը, աճպարար Վարդան Ամիրյանը օգնել են Արաբկիրի Հայորդյաց տան սաներին գորգ գործել։ Գորգի ու կարպետի դասարանի սաները և հյուրերը վարպետաց դաս են անցկացրել, երկուստեք ներկայացրել են իրենց փորձն ու գիտելիքը: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հովհաննես Մկրտչի ու Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրըՀինգշաբթի օրը Շողակաթ եկեղեցու ուխտի, Հովհաննես Մկրտչի ու Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է: Նրանց մասունքները Լուսավորիչն է իր հետ բերել Հայաստան: Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը Հովհաննես Մկրտչի մասունքով ժողովրդին օրհնություն բաշխելուց հետո այն հանձնել է Մայր Աթոռի լուսարարապետ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։ Եկեղեցական թափորը Սրբազան մասունքը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարից տեղափոխել է Սուրբ Շողակաթ եկեղեցի: |
|
Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի պատին տեղադրվել է Խորեն Պալյանի հարթաքանդակըՀայաստանի ժողովրդական արտիստ Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը նշվել են տուն-թանգարանի հիմնադրման տարեդարձը և շենքի պատին տեղադրվել է Խորեն Պալյանի հիշատակը հավերժացնող հարթաքանդակ։ Թանգարանը չունի պետական հոգածություն, գործում է Ռաֆֆի Պալյանի և Լուսինե Զաքարյան-Խորեն Պալյան զույգի մերձավորների, ընկերների ֆինանսական աջակցությամբ: Թանգարանի հոգաբարձուների խորհուրդը երաժշտական գրեթե բոլոր կրթօջախներում սահմանել է Լուսինե Զաքարյանի անվան կրթաթոշակ, որով խրախուսում են շնորհալի երիտասարդ վոկալիստներին: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Գայանյանց կույսերի հիշատակության տոնըԵկեղեցականների թափորը Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Տաճարից շարժվել է Սուրբ Գայանե վանք: Ամեն տարի սրբուհու հիշատակության օրը դուրս է բերվում Սուրբ Գայանեի աջաձև մասունքարանը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար: Արարատյան շաբաթվա ընթացքում Մայր Աթոռից Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները, կնշվի նաև վանքի ուխտի օրը: |
|
Հայորդյաց տների սաները նկարելով, երգելով ու խաղալով նշել են Հռիփսիմյանց կույսերի ու երեխաների տոնըՀռիփսիմյանց կույսերի տոնին Երևանի, Աշտարակի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ, հաստատությունների հոգևոր սպասավորների, մանկավարժների հետ միասին նշել են եկեղեցական տոնն ու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սուրբ Հռիփսիմե վանքի բակում տեղավորել են նկարչական պարագաներ, շախմատի տախտակներ, գորգ գործելու դազգահներ, ձեռքի աշխատանքի զանազան պարագաներ և նկարել են, գործել ու երգել: Ավելի ուշ երեխաներն ուղևորվել են Զվարթնոցի տաճար՝ տեսնելու ճարտարապետական գլուխգործոցը, որտեղ Հայորդյաց տների դհոլահարները ֆլեշմոբ են անցկացրել: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնըՀռիփսիմե կույսի մասունքակիր Աջով Գրիգոր Լուսավորչի կամարի մոտ Ամենայն Հայոց Հայրապետը օրհնել է հոգևոր դասին և բարեպաշտ ժողովրդին։ Տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագի ավարտին սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է Անդաստանի կարգ: Այս տոնով մեկնարկում է Արարատյան շաբաթը։ |
|
Մայր Տաճարում տոնի առիթով կատարվել է Հանրապետական մաղթանքՀանրապետության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք: Հոգևորականներն ու հավատացյալները աղոթել են Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Հանրապետական մաղթանքից հետո Միածնաէջ Մայր տաճարում Իջման Սուրբ Սեղանի առջև անդրանիկ եպիսկոպոսական պատարագն է մատուցել Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: Սրբազան Հայրը անցած կիրակի՝ Հոգեգալստյան տոնի օրն է Հայոց Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել ու օծվել: |











