|
Մարկոսի ավետարան 15. 16-32
«Եվ զինվորները նրան ներսի գավիթը տարան, ուր պալատի բակն էր: Մեկտեղ կանչեցին ամբողջ գունդը, և նրան հագցրին կարմիր քղամիդ ու ծիրանի, նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին և սկսեցին նրան ողջույն տալ ու ասել՝ ողջույն քեզ, հրեաների թագավորդ: Եվ եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան»:
Ինչպե՞ս էր Քրիստոս վերաբերվում այդ բոլոր ծաղրանքներին ու անարգանքին, ինչո՞ւ նրան հենց այդ հագուստը՝ կարմիր քղամիդն ու ծիրանին հագցրին: Ո՞վ էր Սիմոն Կյուրենացին և ինչո՞ւ Քրիստոս չընդունեց իրեն առաջարկված զմուռսով խառնված գինին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Մարկոսի ավետարան 15. 1-15
«Եվ իսկույն, վաղ առավոտյան ծերերի և օրենսգետների հետ միասին քահանայապետները և ամբողջ ատյանը խորհուրդ անելով` կապեցին Հիսուսին ու տարան հանձնեցին Պիղատոսին»:
Ի՞նչ մեղադրանքով Քրիստոսին ներկայացրին Պիղատոսին, ինչպե՞ս վարվեց նրա հետ հռոմեացի կուսակալը, ինչո՞ւ ազատ արձակվեց ավազակ Բարաբբան, ինչպե՞ս վերաբերվեց ամբոխը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանան Մանգասարյանը:
|
|
Մարկոսի ավետարան 14. 27-31, 66-72
«Եվ Հիսուս նրանց ասաց՝ այս գիշեր ամենքդ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է՝ պիտի հարվածեմ հովվին, և ոչխարները պիտի ցրվեն»:
«Եվ մինչ Պետրոսը ներքևում, գավթում էր, քահանայապետի աղախինը եկավ և տեսավ նրան տաքանալիս: Նայեց ու ասաց՝ դու էլ Հիսուս Նազովրեցու հետ էիր»:
Ի՞նչ նշաններ է տալիս Քրիստոս Պետրոս առաքյալին, իրադարձություններն ինչպես են զարգանում Կայիափա քահանայապետի տանն ու ինչո՞ւ է Պետրոս առաքյալը լալիս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Մարկոսի ավետարան 14.53-65«Եվ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ և նրա հետ հավաքված էին բոլոր քահանայապետները, օրենսգետներն ու ծերերը»: Ի՞նչ տեղի ունեցավ քահանայապետի տանը, ովքե՞ր էին վկաներն ու ինչո՞ւ սուտ վկայություն տվեցին Քրիստոսի դեմ: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Մարկոսի ավետարան 14. 43-52
«Եվ մինչ Նա խոսում էր, եկավ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը՝ հետը սրերով, մահակներով զինված ամբոխ՝ ուղարկված քահանայապետերի, օրենսգետների և ծերերի կողմից»:
Ինչո՞ւ էին եկել Քրիստոսի հետևից, ի՞նչ պայմանավորվածություն ուներ Հուդան նրանց հետ, ինչպե՞ս արձագանքեց դրան Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Մարկոսի ավետարան 14. 32-42
«Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում: Հիսուս աշակերտներին ասաց` այստեղ նստեցեք, մինչև ես աղոթեմ»:
Ինչի՞ շուրջ էր Քրիստոսի աղոթքը, ինչո՞ւ աշակերտները քնեցին՝ չհետևելով Քրիստոսի հրահանգին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Մարկոսի ավետարան 14. 22-26
«Եվ մինչ ուտում էին, Հիսուս հացը վերցնելով` օրհնեց ու կտրեց, տվեց նրանց և ասաց՝ առեք, այս է իմ մարմինը: Եվ բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց և բոլորն էլ նրանից խմեցին: Եվ Հիսուս ասաց նրանց՝ այս է նոր Ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար»:
Ի՞նչ կարգ հատատեց Քրիստոս: Ինչպե՞ս ենք մենք՝ 21-րդ դարի քրիստոնյաներս, ընկալում այդ խորհուրդը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
|
Մարկոսի ավետարան 14. 10-21
«Եվ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց քահանայապետերի մոտ, որ Հիսուսին մատնի նրանց: Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան դրամ տալ, և նա առիթ էր փնտրում, թե ինչպես հարմար պահի մատնի Նրան»:
Քրիստոսի մատնության ավետարանական դրվագը մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
|
Մարկոսի ավետարան 14. 1-9
«Եվ երկու օր հետո Զատիկ էր ու Բաղարջակերաց տոնը: Քահանայապետերը հնար էին որոնում, թե ինչպես նրան նենգությամբ բռնելով՝ սպանեն: Բայց ասում էին՝ ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի:
Եվ մինչ նա Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որ հետն ուներ նարդոսի յուղի մի շիշ և կոտրելով՝ յուղը թափեց Հիսուսի գլխին»:
Ո՞վ էր այս կինը և ինչո՞ւ ամբողջ սրվակը, այն էլ՝ կոտրելով թափեց Հիսուսի գլխին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
|
Մարկոսի ավետարան 13. 24-37
«Բայց այդ օրերին, այդ նեղությունից հետո արեգակը պիտի խավարի և լուսինն իր լույսը չպիտի տա: Եվ աստղերը երկնքից վայր պիտի թափվեն, երկնքում զորությունները պիտի շարժվեն և այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով զորությամբ և բազում փառքով»:
Ինչի՞ մասին է նախազգուշացնում Քրիստոս: Ինչո՞ւ է հիշեցնում Թզենու առակը և արթուն մնալու կոչ անում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
|
Մարկոսի ավետարան 13. 12-23
«Եղբայրը եղբորը մահվան պիտի մատնի և հայրը՝ որդուն, և որդիները հայրերի դեմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: Իմ անվան համար բոլորը պիտի ատեն ձեզ, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի»:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Մարկոսի ավետարան 13. 1-11
«Երբ Հիսուս տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մեկը հարցրեց՝ Վարդապետ, տեսնո՞ւմ ես ինչպիսի քարեր են և ինչպիսի շինվածք: Եւ Հիսուս նրան պատասխանեց՝ տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինությունները, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրա չպիտի թողնվի»:
Ի՞նչ շինության մասին էր խոսքը, ի՞նչ արհավիրքներ կանխատեսեց Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|







