|
|
Մարկոսի ավետարան 12. 41-44
«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց և նայում էր, թե ինչպես է ժողովուրդը դրամ գցում: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին, և եկավ մի այրի ու երկու լումա գցեց, որ մի գրոշ էր»:
Ի՞նչ ասաց Քրիստոս այրու տված երկու լումայի մասին, ի՞նչ պատգամ փոխանցեց մարդկանց այս դեպքի միջոցով: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
|
Մարկոսի ավետարան 12. 35-40«Մինչ Հիսուս ուսուցանում էր տաճարում, հարցրեց ժողովրդին ու ասաց՝ ինչպե՞ս են այդ օրենսգետներն ասում, թե Քրիստոս Դավթի որդի է, մինչ Դավիթն ինքը Ս. Հոգով ասում է՝ Տերն իմ Տիրոջն ասաց՝ նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեն»: Ինչպե՞ս է մեկնաբանում Քրիստոս այս հատվածը և ինչո՞ւ է Նա կրկին խոսում օրենսգետներից զգուշանալու մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
|
Մարկոսի ավետարան 12. 28-34
«Եվ օրենսգետներից մեկը մոտենալով լսում էր, մինչ նրանք վիճում էին: Տեսնելով, որ Հիսուս նրանց պատասխանը լավ տվեց` հարցրեց Նրան»:
Ո՞րն էր օրենսգետի հարցը, ինչպե՞ս վարվեց նրա հետ Քրիստոս, ի՞նչ փոփոխություն եղավ օրենսգետի սրտում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Մարկոսի ավետարան 12. 18-27«Նրա մոտ եկան սադուկեցիները, որ ասում էին թե հարություն չկա և հարցնում էին նրան՝ Վարդապետ, Մովսեսը մեզ համար գրել է, որ եթե մեկի եղբայրը կին առնի ու զավակ չթողնի ու մեռնի, ապա նրա եղբայրը թող վերցնի իր եղբոր կնոջն ու իր եղբորը զավակ հասցնի»: Ինչո՞ւ սադուկեցիներն այս մասին հարցրեցին Քրիստոսին և բերեցին 7 եղբայրների օրինակը, որոնք այդպես էլ նույն կնոջից զավակ չունեցան: Ինչո՞ւ չէին հավատում հարությանը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
|
Մարկոսի ավետարան 12. 13-17«Եվ Նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից ու հերովդեսականներից ոմանց, որպեսզի Նրան որսային խոսքով: Նրանք եկան ու նենգությամբ հարց էին տալիս Քրիստոսին»: |
|
|
Մարկոսի ավետարան 12. 1-12Եվ սկսեց նրանց հետ առակներով խոսել ասելով՝ մի մարդ այգի տնկեց, այգու շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց և այն հանձնեց մշակներին և ինքը հեռու երկիր գնաց: Երբ պտղի ժամանակը եկավ, իր ծառաներից մեկին ուղարկեց, որ մշակներից այգու պտղից ստանար»:
|
|
|
Մարկոսի ավետարան 11. 27-33Դարձյալ Երուսաղեմ եկան, և մինչ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրան մոտեցան քահանայապետեր, օրենսգետներ ու ծերեր և հարցրեցին` ի՞նչ իշխանությամբ ես այդ անում և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»:
|
|
|
Մարկոսի ավետարան 11. 15-19Եկան Երուսաղեմ և Հիսուս տաճար մտնելով՝ դուրս հանեց այնտեղ գտնվող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրեց և աղավնեվաճառների աթոռներրը շուռ տվեց և չէր թողնում, որ տաճարի միջով որևէ մեկը որևէ բան անցկացներ նույնիսկ»:
|
|
|
Մարկոսի ավետարան 11. 12-14, 20-26Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուս քաղցած էր: Հեռվից մի տերևալից թզենի տեսնելով եկավ, որ վրան մի բան գտնի և երբ մոտեցավ, ոչինչ չգտավ, այլ միայն տերև, որովհետև տակավին թզի ժամանակը չէր: Հիսուս խոսքը թզենուն ուղղեց ու ասաց` էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»:
|
|
|
Մարկոսի ավետարան 11. 1-11Եվ երբ եկան Երուսաղեմ, Բեթանիա և Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուս իր աշակերտներից երկուսին ասաց՝ գնացեք դիմացի գյուղը և երբ մտնեք այնտեղ, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել, արձակեցեք այն և բերեք ինձ մոտ»:
|
|
|
Մարկոսի ավետարան 10. 46-52Եվ եկան Երիքով, և մինչ Նա դուրս էր գալիս Երիքովից իր աշակերտների ու բազում ժողովրդի հետ, Տիմեի որդի կույր Բարտիմեոսը նստել, մուրում էր ճանապարհի եզրին: Երբ լսեց, թե անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել ու ասել՝ Դավթի որդի Հիսուս, ողորմիր ինձ»:
|
|
|
Մարկոսի ավետարան 10. 35-45Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, գնացին Հիսուսի մոտ և ասացին՝ Վարդապետ, այն ինչ որ պիտի խնդրենք քեզանից, կամենում ենք, որ անես մեզ համար: Հիսուս ասաց՝ ի՞նչ եք կամենում, որ անեմ ձեզ համար»:
|
