Մարիամի օրհներգությունը (1:46-56)


Ըստ Ղուկասի, Մարիամն ասաց՝ իմ անձը կփառավորի Տիրոջը և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա և այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև Ամենազոր Տերը մեծամեծ գործեր արեց ինձ համար և նրա անունը Սուրբ է։ Օրհներգի այս հատվածը հռչակումն է այն հանգամանքի, որ Աստվածամայրը գիտի, թե ինչ է տեղի ունենում։ Ինքը դեռատի օրիորդ լինելով, մեծ փորձառություն չունենալով, կյանքը ճանաչած չլինելով հանդերձ, Սուրբ Հոգու կողմից ներշնչանք ունենալով կարողանում է հստակ բարձրաձայնել, որ այն, ինչ իր կյանքում տեղի է ունենում Աստծո օրհնությամբ է։ Ինչի՞ մասին է Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 46-56-րդ համարներում ներկայացված Մարիամ Աստվածամոր օրհներգությունը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարիամի այցելությունը Եղիսաբեթին (1:39-45)


Ղուկասն Ավետարանում գրում է՝ Մարիամը շտապ գնում է Եղիսաբեթի մոտ կիսելու իր ուրախությունը։ Եվ մտնելով Զաքարյայի տունը, ողջունեց Եղիսաբեթին և նրա զավակը որովայնում խաղաց։ Այս բառերից անմիջապես հետո Ղուկասն ասում է՝ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով և ասաց՝ օրհնյալ ես դու բոլոր կանանց մեջ և օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 39-45 համարներում ներկայացվում է Մարիամ Աստվածամոր այցելությունը Եղիսաբեթին. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Հիսուսի Ծննդյան ավետումը (1:26-38)


Ղուկաս Ավետարանիչը ասում է, որ Գաբրիել Հրեշտակապետը Հովսեփի հետ նշանածի մոտ եկավ, որի անունը Մարիամ էր։ Ավետարանիչը սրանով շեշտում է, որ նրանք ամուսիններ չէին։ Այստեղից էլ քրիստոնեական եկեղեցին Սուրբ Կույս Մարիամի հավիտենական կուսության, անարատ՝ առանց որևէ մեղքի նշույլի Քրիստոսի աշխարհ գալու մասին պետք է պատմեր։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 26-38 համարներում ինչպե՞ս է ներկայացվում Հիսուսի Ծննդյան ավետումը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հովհաննես Մկրտչի Ծննդյան ավետումը (1:5-25) մաս 2


Հովհաննես նշանակում է «Տերը ողորմած է»։ Նա պետք է իր մոր որովայնից Սուրբ Հոգով լցված լիներ՝ գինի, ոգելից խմիչք չպետք է օգտագործեր և Աստծո առաջ մեծ մեկը պետք է լիներ։ Այս բոլորը նկարագրում են այդ ժամանակաշրջանի կրոնական հոսանքներից մեկի՝ Նազովրեականների շարժումը, որի ներկայացուցիչները այսպիսի վարք ու բարք ունեին։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները, որտեղ ներկայացվում է Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը, մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը (1:5-25) մաս 1


Ղուկասն իր Ավետարանը գրել է փաստարկված, ճշգրիտ, ստուգված, բայց իր Ավետարանի սկզբում խոսում է երկու մեծ վերերկրային իրադարձությունների՝ հրաշքների մասին, որոնք գործնականում անհնար է ապացուցել։ Դրանցից առաջինը Հովհաննես Մկրտչի ավետման դրվագն է, որտեղ հրեշտակի հայտնությունն է ներկայացնում։ Երկրորդը՝ Մարիամի և հրեշտակի հանդիպման դրվագն է։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները նվիրված են Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետմանը: Մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Ղուկաս Ավետարանչի նախաբանը (1:1-4)


Ո՞վ էր Ղուկասի Ավետարանի հասցեատեր Թեոփիլոսը, որ թարգմանաբար նշանակում է Աստվածասեր։ Կա վարկած, որ Պողոս Առաքյալի կողմից Ղուկասը Հռոմ ուղարկված լինելով, դարձի է բերում Թեոփիլոս անունով մի զորավարի, որին հետո նվիրում է իր Ավետարանը։ Մեկ այլ վարկածի համաձայն Թեոփիլոսը այն դատավորն էր, որ պետք է Պողոս առաքյալի համար դատավճիռ կայացներ և այս Ավետարանը Ղուկասը գրում է իր ուսուցչին փրկելու համար։ Երրորդ վարկածի համաձայն Թեոփիլոսը հավաքական կերպար է և Ղուկասը Թեոփիլոս ասելով նկատի ունի բոլոր նրանց, ովքեր Աստծուն սիրում են։ Ղուկասի Ավետարանի նախաբանի առաջին գլխի 1-4 համարները մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ներածություն


Մասնագիտությամբ բժիշկ Ղուկաս Ավետարանիչը չնայած Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր, սակայն երբեք անձամբ Քրիստոսին տեսնելու եւ նրան հետեւելու առիթ չի ունեցել։ Նա դառնում է Պողոս առաքյալի գործակիցն ու գրի է առնում Ավետարանը։ Ղուկասի Ավետարանն ընթերցողի համար ամենահեշտ եւ ամենապատկերավոր նյութն է ներկայացնում։ Այն աղոթքի Ավետարան է։ Միայն Ղուկասի Ավետարանում կան Անիրավ դատավորի եւ այրի կնոջ, Բարի Սամարացու, Անառակ որդու առակները։ Ղուկասի Ավետարանի ներածությունը ներկայացնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Սեպտեմբերի 15


2019թ. սեպտեմբերի 15-ի օրվա խորհուրդը (15 † Կիր. ԲԿ. ԽԱՉՎԵՐԱՑ — Ես. 49.13-23: Գղ.6.14-18: Յհ. 3.13-21:) մեկնում է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Սեպտեմբերի 14


2019թ. սեպտեմբերի 14-ի օրվա խորհուրդը (14 Շբ. ԲՁ. Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին — Առ. 3.9-17: Ես. 66.12-16: Ա Տիմ. 3.14-16: Յհ. 10.22-42:) մեկնում է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Սեպտեմբերի 13


2019թ. սեպտեմբերի 13-ի օրվա խորհուրդը (13 Ուր. ԱԿ. Ե օր Ս. Խաչի պահոց — Բ Կր. 10.7-17: Մր. 9.37-49:) մեկնում է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Սեպտեմբերի 12


2019թ. Սեպտեմբերի 12-ի օրվա խորհուրդը (12 Եշ. ԱՁ. Դ օր Ս. Խաչի պահոց — Բ Կր. 9.10-10.6: Մր. 9.13-26:) մեկնում է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Սեպտեմբերի 11


2019թ. սեպտեմբերի 11-ի օրվա խորհուրդը (11 Դշ. ԴԿ. Գ օր Ս. Խաչի պահոց — Բ Կր. 9.1-9: Մր. 8.22-26:) մեկնում է Մարկոս քահանա Մանգասարյանը: