Alt

Ինքնաքննություն. Ավագ շաբաթ


Մարդու նորոգության, հնից ազատվելու և նոր ճանապարհ անցնելու խնդիրը կրոնական կյանքում ձևակերպված խնդիրներից է: Ժամանակակից գիտությունը նույնպես անդրադառնում է այդ հարցին՝ խոսելով մարդու զարգացման, ռեֆլեքսիայի կարևորության, նոր հայացքով երևույթները ճանաչելու և գնահատելու կարողության մասին: 
Ինքնաքննության և ինքնակատարելագործման կրոնական ընկալումների մասին զրուցում են փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Քյոսեյանը և տոմարագետ Գրիգոր Բրուտյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Ժամանակակից մարդը. Տեղեկատվություն


Ի՞նչ տեղեկատվություն է ստեղծում և սպառում ժամանակակից մարդը: Տեղեկատվական դաշտում ազատությունը միֆ է, թե՞ իրականություն: Թեման քննարկում են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը:  
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Լեզու և գրականություն


Ինչպե՞ս է ձևափոխվում տոտալիտար համակարգում գրական տեքստի լեզուն, ինչպե՞ս է ընթանում, առհասարակ, լեզվի զարգացման գործընթացը ամբողջատիրական ռեժիմի պայմաններում և հետամբողջատիրության շրջանում: Թեման քննարկում են բանաստեղծ Արմեն Դավթյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Դասագիրք և կրթություն


Ի՞նչ դեր է կատարում դասագիրքը ամբողջատիրական համակարգում, ի՞նչ սկզբունքներով է կազմվում: Ինչու՞ է այսօր հրապուրիչ թվում ոչ դասագրքային կրթությունը: Թեման քննարկում են լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը և քաղաքագետ Նվարդ Մանասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Գրականություն և գրաքննություն


Գրականություն և գրաքննություն երևույթներն անբաժանելի են, երբ խոսվում է տոտալիտարիզմից: Ի՞նչ դեր է վերապահվում գրականությանն ու գրողին տոտալիտար համակարգում, ինչպե՞ս է խմբագրվում գրական տեքստը: Թեման քննարկում են արձակագիր, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը և Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Պատմության դասագիրք


Հայտնի է, որ պատմության դասագիրքը համակարգի գաղափարախոսությունը տեղ հասցնելու լավագույն գործիքներից է: Ինչպե՞ս է ընթերցվում պատմությունը ամբողջատիրակա՛ն համակարգում, ինչպե՞ս է խմբագրվում և հանուն ինչի: Թեման քննարկում են պատմաբաններ Պետրոս Հովհաննիսյանը և Արտակ Գնունին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Ազգային ինքնություն


Ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական. սա խորհրդային ամբողջատիրության պարտադրանքն էր համակարգի և ազգայինի փոխհարաբերության վերաբերյալ: Ի՞նչ էր սա նշանակում ազգային ինքնության համար: Ինչպե՞ս տրանսֆորմացվեց մեր ազգային ինքնությունը ամբողջատիրության և հետամբողջատիրության շրջանում: Թեման քննարկում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Ինքնահրատ


Այսօր, երբ նույնիսկ անչափահաս մարդն իր մեդիան ունի, ինքնահրատը՝ սամիզդատը դժվար պատկերացնելի է թվում: Ի՞նչ սողանցք էր սա, որով մարդկային միքտն ու կամքը ճեղքում էին ամբողջատիրական համակարգի բռնության պատը: Թեման քննարկում են խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը և լրագրող Արման Գալոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Մեդիա


Մեդիան պետք է տեղեկացնի, ապահովի ժամանց և կրթություն: Սա այսօրվա մեդիայի գործառույթների դասական ձևակերպումն է: Իսկ ի՞նչ գործառույթ է իրականացնում մեդիան ամբողջատիրական համակարգում: Ինչու՞ և ինչպե՞ս պետք է առողջացնել մեդիան հետամբողջատիրական երկրում: Թեման քննարկում են լրագրող Մեսրոպ Հարությունյանը և Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Գրականությունը՝ սոցիալական համերաշխության գործոն


Թարգմանիչ Սամվել Մկրտչյանը և գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը վերլուծում են գրականության՝ որպես սոցիալական համերաշխության, մարդու ինքնաճանաչման և ինքնամաքրման գործոնի թեման: Կարո՞ղ է արդյոք մեր մշակույթն այսօր ստեղծել ու պահել պետություն: 
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Կրթություն


Ինչի՞ն է ծառայում կրթությունը ամբողջատիրական համակարգում, ինչպե՞ս առողջացնել կրթական համակարգը հետամոբղջատիրության ժամանակաշրջանում: Թեման քննարկում են Դի-Վի-Վի ինթերնեյշնալ գերմանական կազմակերպության հայաստանյան գարսենյակի տնօրեն Լուսինե Խառատյանը և հասարակագետ Սաթենիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Թղթապանակ (հայ-ադրբեջանական հանրային դիվանագիտություն)


1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի անկախության համար հայ և ադրբեջանական բանակների միջև ծավալված պատերազմում հաստատվում է հրադադար: 
Փակ սահմանների երկու կողմերում մնացած ժողովուրդների հարաբերություններն ինքնաբուխ էին, օրվա պահանջի հրամայականով: Աստիճանաբար, երկու հասարակություններում սկսում են ակտիվանալ մասնագիտական խմբեր ու կազմակերպություններ՝ փորձագիտական, իրավարար, լրագրողական: Թղթապանակ» հեռուստաֆիլմը ներկայացնում է հայաստանյան հասարակական կազմակերպությունների 20-ամյա գործունեությունն ու ծրագրերը՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացին: