Հանրային կարծիք և արդարադատություն


Ինչպե՞ս է հանրության մեջ կարծիք ձևավորվում սեփական իրավունքների և այդ իրավունքների երաշխավոր ինստիտուտների մասին: Ազդո՞ւմ է, մյուս կողմից, հանրային կարծիքն այդ ինստիտուտների, մասնավորապես, արդարադատության համակարգի գործունեության վրա: Թեման քննարկում են փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հանրային կարծիք և արվեստ


Որքանո՞վ է արվեստի ստեղծագործության գնահատականը պայմանավորված հանրային վերաբերմունքով: Որքանո՞վ է հանրային պահանջմունքը ազդում արվեստի որևէ բնագավառի, որևէ ստեղածգործության տարածման, զարգացման կամ մերժման վրա: Թեման քննարկում են ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը և երաժշտագետ Մհեր Նավոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Հանրային կարծիք և սոցիալական նորմեր


Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հենրիկ Գրիգորյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը վերլուծում են հանրային կարծիքի ազդեցության մեխանիզմները սոցիալական վարքի նորմերի վրա: Ինչպե՞ս է հանրային կարծիքը ձևավորում սոցիալական վարքի նորմեր: Ինչո՞ւ և ինչպե՞ս են փոխվում կարծիքները հասարակության մեջ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Հանրային կարծիք և կարծրատիպեր


Ե՞րբ են նույնանում հանրային կարծիքն ու կարծրատիպերը: Ինչպե՞ս են փոխվում այդ կարծրատիպերը: Թեման քննարկում են ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանը և արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Հանրային կարծիք և լեզու


Ո՞րն է քաղաքական հրապարակախոսության լեզուն, ինչպե՞ս է այն ազդում հանրային կարծիքի վրա: Թեման քննարկում են բանաստեղծ Արմեն Դավթյանը և արձակագիր Մեսրոպ Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Հանրային կարծիք և մեդիա


Ի՞նչ է հանրային կարծիքը, որտե՞ղ է այն ձևակերպվում, ինչպե՞ս է սովորական կարծիքը ձեռք բերում հանրային կարծիքի ամենակարող ուժը: Թեման քննարկում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Մյուռոնօրհնեքը ազգային կյանքում


Ինչո՞ւ է մյուռոնի օրհնության արարողությունը հայոց կյանքում իրադարձային, պատմական ի՞նչ դեպքեր կան, որոնք վկայում են ազգային կյանքում մյուռոնօրհնության կարևորության մասին: Ի՞նչ ուժով է մյուռոնը համախմբում հայությանը: Թեման քննարկում են պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Երեխա և հասարակություն. ո՞վ է երեխան


Ի՞նչն ենք գնահատում մենք երեխաների մեջ և ի՞նչն ենք փորձում զարգացնել: Թեման քննարկում են կրթության քաղաքականության մասնագետ Արևիկ Անափիոսյանը և հանրային հաղորդակցության մասնագետ Մհեր Մանուկյանը:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Երեխա և հասարակություն. ներառական կրթություն


Ո՞րն է երեխայակենտրոնությունը: Ինչպե՞ս է արտահայտվում այն մեր առօրյայում և հանրակրթական համակարգում: Ինչո՞ւ է ներառական կրթությունը համարվում ամենահումանիստական մոդելը արդի աշխարհում: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Հայերը Օսմանյան կայսրությունում


Օսմանյան Թուրքիան, ոչնչացնելով հայկական կապիտալը՝ կայսրության ամենաակտիվ, ստեղծարար տարրը, ոչնչացնում կամ թուլացնում էր, փաստորեն իրեն, իր երկիրը: Արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը քաղաքական տհասության հետևանք էր:
Երրորդ հազարամյակի» տաղավարում պատմաբան, Հուշամատյան» հետազոտական ծրագրի ղեկավար Վահե Թաշճյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Ցեղասպանության հիշողությունը և կինոն


Այս տարի Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երկու նոր ծրագիր ուներ. Հայաստանում և արտերկրում ցուցադրվեցին ցեղասպանությունների վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների բազմաթիվ ֆիլմեր: Ի՞նչ դիտանկյունից է նայում այսօր կինոն ցեղասպանության թեմային, ի՞նչ է սպասում հանդիսատեսը այդ թեմայով ֆիլմերից: Քննարկում են լրագրող Նունե Հախվերդյանը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ցեղասպանության հիշողությունը՝ ազգային համախմբումի գործոն


Ցեղասպանության թեման որպես կոլեկտիվ հիշողության գործոն, մեր հավաքական ինքնության ու համախմբումի հիմնական բաղադրիչներից մեկն է: Ինչու՞: Ինչպե՞ս կարող է հաղթահարվել տրավման, երբ այն ազգային ինքնության առանցքում է: Ինչպե՞ս կարող է տրանսֆորմացվել այդ իրավիճակում ազգային ինքնությունը իր հերթին: Թեման քննարկում են պատմագետ Սմբատ Հովհաննիսյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: