Անկախության իրացում. լեզվական քաղաքականություն


Ի՞նչ բառապաշար է բերել և ինչ բառապաշար է ջնջել անկախությունը: Ի՞նչ են փոխել անկախության տարիները մեր լեզվամտածողության ու լեզվի կիրառման մեջ: Թեման քննարկում են բանասերներ Երազիկ Գրիգորյանն ու Արմեն Դավթյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. պետական ինքնություն


Ինչպե՞ս է ընթանում ազգային-պետական ինքնության ձևավորումը մեզանում: 
Կարելի՞ է ասել, որ անկախությունը նաև ինքնության ճգնաժամ է: Քննարկում են հայագետ Նազենի Ղարիբյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Անկախության իրացում. թարգմանական գրականություն


Ի՞նչ հնարավորություն է տվել անկախությունը թարգմանական գրականության զարգացման համար, ի՞նչ և ինչպե՞ս է թարգմանվում, ի՞նչ խնդիրներ ունեն մեր թարգմանիչներն այսօր: Թեման քննարկում են թարգմանիչ Նունե Թորոսյանը և արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. հռչակվածը՝ փաստացի


Ինչպե՞ս է դե յուրե անկախությունը վերածվում անկախության դե ֆակտո, հռչակվածը դառնում փաստացի: Եվ հակառակը՝ ինչպե՞ս է որակազրկվում, կոռումպացվում ձեռք բերված անկախությունը: Անկախության իրացում թեման քննարկում են կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը և արևելագետ Միքայել Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. հաղորդակցություն


Ի՞նչ կապեր է խզել անկախությունը հանրության ներսում և ի՞նչ կապեր է ստեղծել: Ի՞նչ լեզվով ու հաղորդակցական գործիքներով են միմյանց հետ խոսում պետությունն ու քաղաքացին: Քննարկում են մեդիա փորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Վահրամ Միրաքյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. տնտեսական կյանք


Ի՞նչ է փոխել անկախությունը մեր տնտեսակերպի մեջ գործնականում: Ի՞նչ ենք ստեղծում և ի՞նչ ենք սպառում: Թեման քննարկում են ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը և տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. հանրակրթություն


Որքանո՞վ է պետությունն ապահովում համաչափ զարգացում և որակյալ կրթության հնարավորություն բոլորի համար: Ո՞ւր է տանում էլիտարիզմը հանրակրթության համակարգում: Թեման քննարկում են կրթության փորձագետներ Լուսինե Ալեքսանյանը և Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. հետխորհրդային մարդը


Որքանո՞վ են կենսունակ «սովետները» մեր հանրային կյանքում, ինչպե՞ս է վերադիրքավորվում խորհրդային մարդը ինքնիշխան, անկախ երկրում: Ի՞նչ են հետխորհրդայինը և ապախորհրդայինը: Թեման քննարկում են հասարակագետ Ժաննա Անդրեասյանը և ազգագրագետ Գայանե Շագոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. մշակույթ


Անկախության շրջանի մշակութային միջավայրի ու մշակութային հարաբերությունների խնդիրները վերլուծում են հայագետ Արշակ Բանուչյանը և գրականագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

 

Անկախության իրացում. մենք՝ մեծ աշխարհում


Քաղաքակրթակա՞ն, արժեքայի՞ն հիմքի վրա են արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները, թե՞ ռեալ պոլիտիկի: Քննարկում են քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և միջմշակութային հաղորդակցության փորձագետ Արեգ Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. նոր սերունդ


Անկախության ու ինքնիշխանության ընկալումների, քաղաքացու ինքնության ձևավորման մասին զրուցում են ազգագրագետ Լևոն Մարգարյանը և քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. պետական կառավարում


Անկախության իրացում թեմայի շրջանակում պետական կառավարման և քաղաքական մշակույթի մասին զրուցում են քաղաքագետներ Սարո Սարոյանը և Ստյոպա Սաֆարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: