Բարեգործություն և հովանավորություն


Որո՞նք են մեր օրերում բարեգործության տեսակներն ու դրդապատճառները: Թեման քննարկում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Վարդան Փարթամյանը և Մայր Աթոռի սոցիալական բաժնի տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը։ Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայրենասիրություն


Պատմության ընթացքում, ինչպես և այսօր, հայրենասիրությունը մի կողմից քաղաքական գործիք է, մյուս կողմից հանրությունը իսկապես համախմբող գործոն: Ինչպե՞ս են ձևավորվել հայրենիքի նկատմամբ սերն ու կապվածությունը հազարամյակների ընթացքում, ի՞նչ է հայրենասիրությունը, ո՞վ է հայրենասերը: Քննարկում են պատմաբան Հայկակ Արշամյանը և գրող Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Մայրաքաղաքի մշակութային կերպարը


Երևանի մշակութային կերպարը ենթարկվում է փոփոխությունների: Ովքե՞ր են ձևավորում Երևանի նկարագիրը: Քննարկում են ճարտարապետ Միսաք Խոստիկյանն ու արվեստաբան Ռուբեն Արևշատյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Մայրաքաղաք և գավառ


Մեզանում գլխավոր քաղաքի ընկալումը տարբեր է. հայաստանցիների մի մասի համար քաղաքը Գյումրին է, մյուսի համար՝ Վանաձորը, մի մասի համար էլ՝ նույնիսկ Թբիլիսին: Ինչպե՞ս է քաղաքը կողմնորոշում գյուղին, իսկ գյուղը՝ սնուցում քաղաքը, որքանո՞վ է մայրաքաղաքը զարգացման գործոն: Քննարկում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Մայրաքաղաք. քաղաքի բնակիչն ու ավանդույթները


Երևանը կամ քաղաքն ընդհանրապես, որպես բնակության վայր, ունի իր հրապույրները: Հեշտ են լուծվում աշխատանք գտնելու, սննդամթերք ձեռք բերելու, բժշկական ծառայության, կրթական հարցերը, կան կոմունիկացիոն տարբեր հարմարություններ, տարատեսակ տրանսպորտ, բազմապլան կառուցապատում: 
Երևանի կերպարանափոխությունների, հնաբնակների և քաղաքային ավանդույթների մասին են զրուցում ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ու գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 
 

Մայրաքաղաք. համակեցության տարածք


Երևանը որպես մայրաքազաք կրում է ահռելի փոփոխություններ: Դրանք կապված են փոխվող տնտեսության, միջավայրի, քաղաքային բնակչության զբաղվածության ու մասնագիտությունների, և, իհարկե, նոր կառուցապատումների հետ: 
Երևանի փոփոխվող քաղաքաշինական ու ճարտարապետական միջավայրի մասին են զրուցում ճարտարապետ Արսեն Կարապետյանն ու լրագրող Արա Գալոյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը:

Հանրային կարծիք և հեռուստատեսություն


Ի՞նչ է ակնկալում այսօր հանրությունը հեռուստաեթերից, որքանո՞վ է հեռուսատատեսությունը բավարարում հանրային պահանջները: Ի՞նչ խնդիրների առջև է հեռուստատեսությունը մեդիայի զարգացման արդի փուլում: Թեման քննարկում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը և լրագրող Հարություն Հարությունյանին:

Հանրային կարծիք և բռնություն


Ի՞նչ ընկալում ունի հանրության մեծամասնությունը բռնության հանդեպ, ի՞նչ կապ կա բռնության, պատժի և ուժի միջև: Թեման քննարկում են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հանրային կարծիք և երիտասարդություն


Ինչպե՞ս են երիտասարդներն ու նրանց պահանջներն ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա: Ի՞նչ է պարտադրում այսօր հանրային կարծիքը երիտասարդներին՝ կյանքի նորմերից մինչև անհատական կարողությունների դրսևորման ձևեր: Թեման քննարկում են մշակութաբան Լևոն Մարգարյանը և ԵՊՀ դասախոս, արևելագետ Արայիկ Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հանրային կարծիք և երեխա


Երեխան ամենաշատ կարծիքներ լսող և կարծիք հայտնելու ամենաքիչ հնարավորություն ունեցող մարդն է: Ե՞րբ են մեծահասակները լսում երեխայի կարծիքը, խրախուսվո՞ւմ է երեխայի՝ կարծիք կազմելու և արտահայտելու կարողությունը կրթական համակարգում: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հանրային կարծիք և հանրային տարածք


Հանրային տարածքն այսօր արդեն երկու չափում ունի՝ ֆիզիկական և վիրտուալ: 
Ի՞նչ է ենթադրում հանրային տարածքը, ինչո՞ւ է այն հակադրվում պետականի ու մասնավորի հետ: Թեման քննարկում են ճարտարապետ Արսեն Կարապետյանը և արվեստագետ Արման Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
 

Հանրային կարծիք և պատմություն


Ի՞նչ է այսօր մեր հանրությունն ուզում լսել սեփական պատմության մասին: Ինչպե՞ս է ազդում հանրային կարծիքը պատմագիտության և պատմական դեպքերի մեկնաբանությունների վրա: Թեման քննարկում են պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը և բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: