Տ. Տիրայր աբեղա Հակոբյանը վարդապետական թեզ պաշտպանեց

Օգոստոսի 29-ին Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ Տ. Տիրայր աբեղա Հակոբյանի մասնավոր վարդապետական թեզի պաշտպանությունը։ Հայր սուրբի ատենախոսությունը նվիրված էր հոգևոր հովվի և համայնքի միջանձնային փոխհարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին։ Թեզի պաշտպանության հաջորդ օրը Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցում հատուկ արարողությամբ հայր սուրբին տրվեց վարդապետական գավազան: 

2018-08-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ