Հուլիսի 10-ին Կոմիտասի անվան թանգարանում բացվեց ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի 30-րդ նիստը՝ ԱՊՀ երկրների մշակույթի նախարարների մասնակցությամբ: Հաջորդող օրերին 45 երկրից ժամանած 100-ից ավելի հյուրեր մասնակցեցին Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:
2015-07-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ