Հայերը ջազում. համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում


«Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր ջազ-երեկո: Լևոն Մալխասյանը Հայաստանի ջազ ասոցիացիայի անդամակցության վկայագրեր հանձնեց հայ ջազ-երաժիշտներին, այդ թվում` Ալինա Ենգիբարյանին և Եվրոպայի երեք խոշորագույն ջազ փառատոների տնօրեն Ստեփան Կոջոյանին: 

Ճապոնական ֆիլմերի փառատոն Երևանում, Վանաձորում և Էջմիածնում


Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը մեկնարկեց Երևանում, զուգահեռաբար ֆիլմեր ցուցադրվեցին Վանաձորում և Էջմիածնում: Ճապոնական մշակույթի սիրահարները հնարավորություն ունացան այցելել ցուցահանդեսներ, թատրոններ, շփվել ճապոնացիների հետ, խոսել ճապոներեն:

Մայլս Դեվիսի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն «Մոսկվա» կինոթատրոնում


Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Փրոդաքշըն» ընկերության կազմակերպած Երևան ջազ ֆեստ փառատոնի շրջանակում ցուցադրվեց ամերիկյան ջազ երաժիշտ Մայլս Դևիսի մասին պատմող ֆիլմ: 

Հայ-ճապոնական համատեղ ցուցահանդես. մարդը՝ բնության մասնիկ


Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում բացվեց հայ-ճապոնական համատեղ ցուցահանդես` «Մարդը` բնության մի մասնիկ» խորագրով: 

Ֆլամենկոյի երեկո՝ իսպանական «Օսկար Գուսման» տրիոյի հետ


Իսպանական «Օսկար Գուսման» տրիոն պարգևեց ֆլամենկոյի անմոռանալի երեկո: Ֆլամենկոյի երեկոն կազմակերպել էր Հայաստանում Իսպանիայի հյուպատոսարանը:

Փոքր թատրոնի հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախմբի ձեռքբերումները


Փոքր թատրոնի հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը «Tramway’s Unlimited» փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում:

Մեկնարկեց «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը


Գաֆէսճեան քանդակների պարտեզում անցկացվեց «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: 

Ժամանակակից երեք կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ


Երևանյան միջազգային 10-րդ երաժշտական փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հյուրընկալվեցին ուկրաինացի դիրիժոր Կիրիլ Կարաբիցը, ալտահար Անդրեյ Վիյտովիչը և ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոն: Երեկոն նշանավորվեց ժամանակակից երեք կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներով:

Խաչի, զանգերի և մկրտության ավազանի օծում Արարատում


Օծվեցին Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու խաչն ու զանգերը, Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցու մկրտության ավազանը: 

Անդրես Մուստոնեն և «Հորտուս Մուզիկուս» անսամբլը՝ Երևանում


Սեպտեմբերի 14-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում էստոնացի ջութակահար և դիրիժոր Անդրես Մուստոնեն և «Հորտուս Մուզիկուս» անսամբլը ներկայացան համերգով: 

Այսօր ննջեցյալների հիշատակության օր է


Սեպտեմբերի 11-ին նշեցինք տարվա հինգ տաղավար տոներից վերջինը`Խաչվերացը: Խաչվերացին հաջորդող երկուշաբթին հայ եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է:

Խաչվերացի տոնը նաև Վանաձոր քաղաքի օրհնության օրն է


Խաչվերացի տոնը նաև Վանաձորի քաղաքի օրհնության և Սպիտակի շրջանի Շիրակամուտ գյուղի եկեղեցու ուխտի օրն է: Մեր նկարահանող խումբն այցելել է Գուգարաց թեմ: