Ասուլիս «Ժողովրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի մասին


Հայաստանի մշակութային կրթության աջակցության հիմնադրամի և Իսրայելի «Տերամեդիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 3-29 անցկացվում է «Ժողովրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական 
մրցույթ-փառատոն, որին մասնակցում են հարյուրավոր երեխաներ Հայաստանից, Վրաստանից և Իսրայելից: 
 

Լույս է տեսել «Ավրորայի ճանապարհը. Ցեղասպանություն վերապրածի ոդիսականը» գիրքը


Հայկ Դեմոյանի և Լուսինե Աբրահամյանի համահեղինակությամբ լույս է  տեսել «Ավրորայի ճանապարհը. Ցեղասպանություն վերապրածի ոդիսականը» գիրքը: Այն ներկայացնում է Արշալույս Մարտիկանյանի, նույն` Ավրորա Մարդիգանյանի անցած ուղին, կյանքը, գործունեությունն ու ճակատագիրը:

Գարի Քյոսայանի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Գարի Քյոսայանը կրկին Երևանում էր: Ջազի սիրահարների համար հնչեցին Գարի Քյոսայանի, Ռեյ Չարլզի, Քլինթ Իսթվուդի, Լուի Արմսթրոնգի, Գրուվեր Վաշինգթոնի ստեղծագործություններից: 

Իններոդ անգամ մեկնարկել է «Թատրոն իքս» հանրապետական փառատոնը


«Թատրոն X» հանրապետական փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին: Մինչև մայիսի 9-ը, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 2015թ.-ին բեմադրված ներկայացումներ և մասնակցելու դրանց քննարկումներին: 

Լևոն Չիլինկիրյանի և Աստղիկ Վարդանյանի համերգը՝ հանուն Արցախյան ազատամարտի


Հայաստանի պետական կամերային նվագախմբի ապրիլյան այս համերգը նվիրվեց արցախյան Չորսօրյա պատերազմի նոր նահատակներին և հայրենիքը պաշտպանող զինվորներին: Մենակատարները աշխարհահռչակ ջութակահար Լևոն Չիլինկիրյանն ու նրա ուսանող Աստղիկ Վարդանյանն էին: 

Ներկայացվել է Գարեգին Զաքոյանի վավերագրական ֆիլմը ստվերների «Այրոգի» թատրոնի մասին


Երևանի Տիկնիկային թատրոնում «Այրոգի» թատրոնի մասին ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին և խտասկավառակներով բաժանվեց հյուրերին, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ արվեստի և ազգագրության միավորումով ստեղծված թատրոնի գործունեությանը: Գարեգին Զաքոյանի ֆիլմի ստեղծմանն աջակցել է «Հանգույց» հիմնադրամը: 

Խորեն Մեյխանեջյանի պատարագը՝ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում


25 տարվա ընդմիջումից հետո Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեց ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Մեյխանեջյանի հեղինակած պատարագը:

Կրկնազատկին նվիրված միջոցառում ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում


Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Վարք հայոց» ազգագրական համույթի ելույթը նվիրված էր Հարության տոնին: Ներկայացվեցին պատառիկներ Քեսաբ և Փերիա հայկական շրջանների մշակույթից:

Խորեն Մեյխանեջյանի պատարագն է հնչել Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում


Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ եկեղեցում մատուցվող բոլոր պատարագները նվիրված կլինեն հայ զինվորին և Հայաստան աշխարհին՝ մինչև կրակի դադարեցումը: Երգչախումբը երգել է Խորեն Մեյխանեջյանի պատարագը:

Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար դասական երաժշտության մրցույթը


Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի համար մրցույթը երկու անվանակարգերում է՝ երգեցողություն և գործիքային կատարում: Եզրափակիչ փուլին մասնակցել է 9 երգիչ: Արդյունքները կամփոփվեն մայիսին:

Սուրբ Հարության տոնախմբություն Քանաքեռ- Զեյթուն թաղամասում


Քանաքեռ- Զեյթուն համայնքի բոլոր 14 դպրոցների աշակերտները և ուսուցիչները երկու ամիս շարունակ պատրաստվել էին Սուրբ Հարության տոնին` հանրությանը ներկայացնելով զատկական թեմաներով ձեռքի աշխատանքներ, գեղանկարներ և մանրանկարներ, համերգային կատարումներ, թատերական ներկայացումներ:

Հայաստանը՝ Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ


Այս տարվա հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամին: Այսուհետ հայաստանյան ֆիլմարտադրողները հնարավորություն կունենան   ֆինանսական աջակցություն ստանալ  հիմնադրամից: Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հրավիրված մամուլի ասուլիսին: