|
|
Աշունը տոնական և երաժշտական է լինելու՝ խոստանում է Մշակույթի նախարարությունըՀՀ մշակույթի նախարարությունը ընթացիկ տարվա և առաջիկա ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երաժշտարվեստին, երաժշտական և արվեստի դպրոցներին, երաժշտական գրականության հրատարակման գործին, ազգային նվագարաններին: Այս օրերին ՀՀ անկախության 25-ամյա տոնակատարություններին ընդառաջ՝ նախատեսվում է «Անկախության սերունդ» համահայաստանյան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համերգը` միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: |
|
|
Մշակույթի նախարարությունը լրագրողներին ներկայացրել է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագիծըՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց ընթացիկ տարվա հաշվետվությունը: Փոխնախարարը կարևորեց մշակութային ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորմանն ուղղված աշխատանքները՝ առանձնացնելով հատկապես Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի նախագիծը: |
|
|
Լուծվել է Սևանի Վազգենյան դպրանոցի խմելու ջրի հարցըԱյս շաբաթ Սևանի դպրանոցը պատրաստվում է իր հարկի ներքո ընդունել առաջին լսարանի 25 ուսանողի՝ Հայաստանի մարզերից, սփյուռքից և Երևանից: Շուտով կավարտվեն դպրանոցի կացարանային մասնաշենքի՝ մոտ մեկ տարի առաջ սկսված նորոգման աշխատանքները: |
|
|
Պետրոս առաքյալ
Պետրոս առաքյալի կյանքը՝ հասարակ ձկնորսից մինչև Քրիստոսի աշակերտ և առաքյալ:
Ներկայացնում է Լևոն սարկավագ Սահակյանը:
|
|
|
Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակային ճամբարըՄարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակային ճամբարը մեկ շաբաթ շարունակ համախմբեց ավելի քան 200 երեխայի՝ Մարմարաշենից, հարակից համայնքներից, Մասիս քաղաքից: Բակային ճամբարի առօրյան կազմակերպեցին «Մասիս» երիտասարդաց միության անդամները: |
|
|
Շտրաուսի ջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերանՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ ֆրանսաբնակ ջութակահար Հայկ Դավթյանի և դաշնակահար Գայանե Ասլանյանի հետ։ Դիրիժորական վահանակի մոտ ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանն էր: |
|
|
Հայ-իրանական միջազգային մանկապատանեկան փառատոնի բացումըԵրևանում անցկացվեց «Խաղաղություն և բարեկամություն» խորագրով հայ-իրանական միջազգային մանկապատանեկան փառատոն: |
|
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի 2015-2016 ուսումնական տարվա փակման արարողությունը
Հուլիսի 6-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գևորգյան ճեմարանի` 2015-2016 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:
2015-2016 ուսումնական տարում Գևորգյան ճեմարանն ավարտեց 18 ուսանող:
|
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներինՀուլիսի 6-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի 26 աշակերտների` ֆրանսաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի ուղեկցությամբ: Սարգիս Պետոյանն ամեն տարի 20-30 սփյուռքահայ աշակերտների հնարավորություն է ընձեռում այցելել հայրենիք: |
|
|
Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի «Հասֆեստ» փառատոնըԺամանակակից արվեստի և երաժշտության «Հասֆեստ» փառատոնի շրջանակում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում կներկայացվեն ազգությամբ հայ 12 նկարչի և 12 կոմպոզիտորի աշխատանքներ, նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիո-վիզուալ սինթեզներ, տեղի կունենան համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր: |
|
|
«Իզմիրլյան» հիվանդանոցի բժիշկների բարեգործական այցը ՍևանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթական բարեգործական այցին Սևանի բնակիչներն անհամբերությամբ էին սպասում: Նախորդ այցի շնորհիվ քաղաքում չորս հոգու կյանք է փրկվել. բժիշկները բացահայտել են չարորակ գոյացություններ` դեռևս սաղմնային փուլում: |
|
|
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է:
Հոբելյանական տարին հագեցած էր համերգներով. Հայաստան այցելեցին հայ և արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտներ: ՀԱՖՆ-ի 90-ամյակին նվիրված գալա համերգին Ֆիլհարմոնիկի բեմում էին հայ աշխարհահռչակ կատարողներ:
|