Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է


2015 թվականիհունվարին, գրեթե մեկ ու կես տարվա աշխատանքներից հետո Կոմիտասի անվան զբոսայգում իր դռները բացեց Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը: Տոնական երեկոյին դաշնամուրային մենահամերգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: 

Արդիականացվել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի լուսավորության համակարգը


Լուսավորության նոր համակարգը գեղագիտական առումով նոր հնարավորություններ կընձեռի ռեժիսորներին: Տեխնիկական վերազինման շնորհիվ նախատեսվում է թատրոնում էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատել չորս անգամ: 

Քրեակատարողական հիմնարկներում բաժանվել են Նոր կտակարաններ


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության  հետ համագործակցությամբ և  կանադահայ բարերար Մուրադ Կարագաշյանի նվիրատվությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Ավետարաններ է բաշխել քրեակատարողական վարչության և հիմնարկների աշխատակիցներին: 

Սոպրանո Ռուզան Մանթաշյանի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ


«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ֆրանսաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի կատարմամբ հնչեցին Մոցարտի և Շոստակովիչի ստեղծագործություններից:

Պատարագ Արթիկի ՔԿՀ-ում


Հունվարի 6-ից հետո,  հանրապետության քրեակատարողական այն հիմնարկներում, որտեղ եկեղեցիներ ու մատուռներ են գործում, մատուցվել են Սուրբ պատարագներ, կատարվել Ջրօրհնյաց արարողություններ:  Հունվարի 13-ին` Քրիստոսի անվանակոչության տոնին, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը՝ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, պատարագ մատուցեց Արթիկի ՔԿՀ-ում:   

«Քարացած երաժշտություն». ի՞նչ առնչություններ ունի Կոմիտասը հնագիտության հետ


Կոմիտասի թանգարան–ինստիտուտում հնագետ Արսեն Բոբոխյանը «Քարացած երաժշտություն» խորագրով դասախոսությամբ ներկայացրել է  հնագիտության ոլորտին  Կոմիտասի առնչությունները:

Տարվա առաջին տնօրհնեքը Վեհարանում


Այսօր երեկոյան Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը տրվեց հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայ առաքելական բոլոր եկեղեցիներում: Միածնաէջ տաճարից հոգևորականների թափորը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ, շարժվեց դեպի Վեհարան: Այստեղ կատարվեց տարվա առաջին տնօրհնեքը, օրհնվեց Հայոց հայրապետի նստավայրը, հացը, ջուրը, աղը: 

Սուրբ Ծննդյան պատրաստությունը Շահե Քեշիշյանի ընտանիքում


«Զանգակներ» համույթի ղեկավար Շահե Քեշիշյանը ծնունդով Սիրիայի Հալեպ քաղաքից է: Դեռ վաղ տարիքից Սուրբ Ծնունը Շահեի կյանքում ամենասիրված և սպասված տոնն է:

Տարեվերջյան տոնական միջոցառում «Փյունիկ» հաշմանդամների միությունում


«Փյունիկ» հաշմանդամների միությունում տարեվերջյան տոնական միջոցառմանը ներկաներին օրհնեց Տ. Եսայի քահանա Արթենյանը: Նա հաշմադամություն ունեցողների հետ հովվական ծառայության առաջին աշխատանքը սկսել է հենց այս հարկից ներս:

Դպրական տվչություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


2015թ.-ի տարեվերջյան պատարագը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում նշանավորվեց դպրական տվչությամբ: Հինգ տղաներ, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռամբ, հոգևոր սպասավորության ամենացածր`դպրական աստիճան ստացան:

«Զանգակներ» համույթը տասը տարեկան է


Արարատյան հայրապետական թեմի «Զանգակներ» համույթը թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացավ հոբելյանական համերգով: Համույթը տասը տարեկան է: Համերգի ընթացքում հնչեցին անցնող տարիների լավագույն կատարումներից, ինչպես նաև նոր ստեղծագործություններ:

Alt

«Մեր ընտանիքում ավանդույթ է՝ Նոր Տարին դիմավորել եկեղեցում». Գայանե Մինասյան


Գայանեն ու դուստրը՝ Սեդան, պատրաստվում են Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին: Սուրբ Ծննդյան պահքը, որը սկսվելու է դեկտեմբերի 30-ին և ավարտվելու հունվարի 6-ին, նոր իմաստ է հաղորդում տոնական պատրաստություններին: Գալիք նոր տարին որոշել են կրկին ընտանիքով դիմավորել Սրբոց Նահատակաց եկեղեցում, տեր Խորենի և մյուս հավատացյալների հետ՝ մասնակցելով տարվա առաջին պատարագին: