Alt

Տարակուսանքներ Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի առիթով


Երևանում տեղի ունեցավ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Սպի» ֆիլմի պրեմիերան: Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմի մասին կարծիք են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:  

Իոսիֆ Բրոդսկի


1964 թվական: Խորհրդային դատարանի առջև կանգնած է 24-ամյա բանաստեղծը: Մեղադրանքը` պորտաբուծություն: Նրան ձերբակալել են փողոցում անհոգ շրջելիս: Սակայն երիտասարդին առաջադրվել է այլ մեղադրանք ևս` մատաղ սերնդի այլասերում` այնպիսի հեղինակների ստեղծագործության տարածմամբ, ինչպիսիք են Աննա Ախմատովան և Մարինա Ցվետաևան: Մեղադրյալի անունն էր Իոսիֆ Բրոդսկի` 20-րդ դարի ռուս գրականության խոշորագույն դեմքերից մեկը: 

Alt

Մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարը


Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը hունվարի 30-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հյուրընկալեց հայտնի շեփորահար Ռամ Օրենին և կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովին: Հնչեցին Ալեքսեյ Կուրբատովի Դաշնամուրային երկրորդ կոնցերտը Դավիթ Մնացականյանի թեմայով, Նուբար Ասլանյանի Կոնցերտը շեփորի և նվագախմբի համար և Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Alt

Հանրապետական մաղթանք հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ


Հունվարի 25-ին հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հանրապետական մաղթանք: Աղոթք բարձրացվեց Հայաստանի Հանրապետության և հայոց բանակի անսասանության համար: Սուրբ պատարագի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստյան արարողություն` հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հոգիների խաղաղության համար: 

Alt

Հոգեհանգիստ Մայր Աթոռում` Ավետիսյանների ընտանիքի համար


Հունվարի 18-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն գյումրեցի Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների խաղաղության համար: 

Alt

Լարիսա Գերգիևայի վարպետության դասերը օպերային թատրոնում


Երևանում է հանրահայտ օպերային ռեժիսոր, դաշնակահարուհի Լարիսա Գերգիևան: Այս օրերին օպերային թատրոնի երիտասարդ հայ երգիչներն անցնում են նրա վարպետության դասերը: Լարսիա Գերգիևան Հյուսիս-Օսետինյան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Ղեկավարում է նաև Մարինյան թատրոնի Երիտասարդ երգիչների ակադեմիան: Երևանյան դասընթացների ավարտին նա կընտրի այն կատարողներին, որոնք իրենց մասնագիտական կարողությունները կկատարելագործեն հենց այդ ակադեմիայում: 

Alt

Այսօր Քրիստոսի Անվանակոչության տոնն է


Սուրբ Ծննդից ութ օր անց` հունվարի 13-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Հրեական օրենքի համաձայն` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: 

Alt

Վեհափառ հայրապետի հանդիպումը Մայր Աթոռի պաշտոնեության հետ


Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցների և բաժինների պաշտոնեության հետ: Նորին սրբությունն իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց Մայր Աթոռի աշխատակիցներին, անդրադարձավ այս տարի սպասվող կարևորագույն իրադարձություններին` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմանը և սեպտեմբերին կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը: 

Alt

Ճրագալույցի պատարագ Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում


Աշտարակում Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին հաջորդում է թափորով պտույտը քաղաքի փողոցներով: Հոգևոր սպասավորներն ու համայնքի երիտասարդները, տոնական շարականների և երգասացության ուղեկցությամբ, շրջում է քաղաքով, թակում մարդկանց դռները, Սուրբ Ծննդյան Ավետիսն ու եկեղեցուց բերված լույսը փոխանցելով նրանց:

Alt

Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ընդունված կարգի համաձայն` յուրաքանչյուր տարի Ամանորի գիշերը հանրապետական մաղթանք է կատարվում, երբ Եկեղեցին աղոթում է առ Աստված հայրենիքի ծաղաղության և շենության համար: Այս տարի, հանրապետական մաղթանքին գումարվել էր նաև նռան օրհնության արարողությունը: 

Սուրբ Ծննդյան հրաշքը


Ինչպե՞ս տոնախմբել Սուրբ Ծնունդը: Ծննդյան խորհրդին վերաբերող հարցերի են պատասխանում տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը և տեր Նշան քահանա Ալավերդյանը:

 

Alt

Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ


Դեկտեմբերի 28-ին հրապարակված հայրապետական կոնդակով պաշտոնապես ծանուցվեց, որ 2015 թ. ապրիլի 23-ին Հայ առաքելական եկեղեցին հատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու Հայոց ցեղասպանության զոհերին: