Կոմիտաս Վարդապետ


Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ: 
Կոմիտաս Վարդապետի կենսագրությունը ՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Alt

Նոր խաչքար` Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում


Արարատյան hայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ` օծվեց Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Խաչքարը տեղադրվել է եկեղեցու բարերար Գագիկ Ադիբեկյանի նախաձեռնությամբ: 

Alt

Սրբադասում. պատմական իրադարձության սպասումով


Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում տեղի է ունենալու պատմական իրադարձություն: Հայոց ցեղասպանության զոհերը սուրբ են հռչակվելու: Ապրիլի 24-ը այսուհետ դառնալու է Սուրբ Նահատակների հիշատակության օր` Յի¬շա¬տակ սրբոց նա-հա¬տա¬կաց, որք կա¬տա¬րե¬ցան յըն¬թացս Ցե¬ղաս¬պա¬նու¬թեանն Հա¬յոց վասն հա¬ւա¬տոյ եւ վասն հայ¬րե¬նեաց»: Հոգեհանգստի ամենամյա արարողություններին փոխարինելու է հիշատակության կանոնը, այսուհետ  ողջերս ենք խնդրելու սուրբ նահատակների բարեխոսությունը մեզ համար: 

Alt

Հայ եկեղեցում տնօրհնյաց շրջան է


Սկսվել է Զատկական տնօրհնյաց շրջանը: Քրիստոնյա ընտանիքների հրավերով` հոգևորականներն այցելում են նրանց տներ` Սուրբ Հարության ավետիսը փոխանցելու, օրհնելու տունն ու նրա բնակիչներին: Մեր նկարահանող խումբը Մինաս աբեղա Հախվերդյանի հետ այցելել էր Մարտիրոսյանների ընտանիք: 

Alt

Սուրբ Հարության տնօրհնեքը վեհարանում


Սուրբ Հարության ճրագալույցի պատարագի ավարտին Մայր Աթոռի միաբաններից կազմված թափորը Վեհափառ հայրապետին ուղեկցում է վեհարան: Այստեղ տեղի է ունենում Սուրբ Հարության տոնի առաջին տնօրհնեքը: 
Առավոտյան հայոց հայրապետը Սուրբ Էջմիածնում Զատկական պատարագ կմատուցի: Առաջիկա օրերին հոգևորականները կայցելեն քրիստոնյա ընտանիքներ, կփոխանցեն Սուրբ Հարության ավետիսն ու տնօրհնեք կկատարեն:

 

Alt

Ս. Հարության ճրագալույցի պատարագը Մայր Տաճարում


Այսօր` Ավագ շաբաթ երեկոյան, երբ եկեղեցական օրացույցով օրը փոխվում է, առաքելական աշխարհը թնդում է Քրիստոսի Հարության ավետիսով: Այսօր Մեծ պահքը լուծվեց և հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի պատարագ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանն էր:

Alt

Ավագ հինգշաբթին՝ սուրբ հաղորդության հաստատման օր


Ավագ հինգշաբթին հաղորդության խորհրդի հաստատման օրն է:
Առատվոտյան մատուցվում է պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի: 

 

Alt

Առավոտյան ժամերգություն և կարգ ապաշխարողաց


Ավագ հինգշաբթին ծիսական արարողություններով ամենահարուստ օրն է մեր եկեղեցում: Վաղ առավոտյան` ժամերգության ավարտին ապաշխարողաց կարգ է կատարվում է: Եկեղեցին այս կարգը սահմանել է պահեցողների համար, ովքեր ապաշխարությամբ են անցկացրել Մեծ Պահքի ողջ շրջանը:  

Alt

Մանուկ դպիրների այցը Գարեգին Բ վեհափառ հայրապետին


Ծաղկազարդի տոնին` մանուկների օրհնության օրը, Մայր Տաճարում սարկավագաց դասի կողքին սպասավորում էին նաև ութից տասներեք տարեկան մանուկ դպիրներ, որոնք ծառայում են Հայաստանի տարբեր եկեղեցիներում: Պատարագից հետո մանուկ դպիրներին հյուրընկալեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Alt

Լևոն Խեչոյանի ու Հովհաննես Երանյանի պատմվածքների ժողովածուն թարգմանվել է իսպաներեն


Ժամանակակից հայ արձակագիրներ Լևոն Խեչոյանի ու Հովհաննես Երանյանի պատմվածքների՝ Լարն աննկատ էր խոտերի մեջ ժողովածուն հասանելի է դարձել իսպանալեզու ընթերցողներին: Գիրքը, որ լույս է տեսել Հակամարտությունների մարդկային դեմքը» ծրագրով, մեծ հետաքրքրություն է առաջացրել Արգենտինայում և իսպանալեզու այլ երկրներում: Թարգմանիչն Ալիս Տեր-Ղևոնդյանն է: 

Alt

Ծաղկազարդի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Դռնբացեքի արարողություն


Ծաղկազարդի կիրակիի երեկոյան Հայ եկեղեցին կատարում է դռնբացեքի ծիսակարգը: Այն Ավագ շաբաթվա խորհրդավոր նախամուտքն է: Արարողակարգի ժամանակ ժողովուրդը հավաքվում է եկեղեցու փակ դռան առջև, հոգևորականը մոտենալով եկեղեցու դռանը` սաղմոսերգությամբ բախում է այն: 

Alt

Ծաղկազարդի տոնակատարությունը Մայր Աթոռում


Սուրբ Հարության տոնից ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր: Առավոտյան` ժամերգության ավարտին Մայր Տաճարի բակում կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Մայր Տաճարում մատուցվեց տոնական պատարագ: