|
|
Հայոց հայրապետը հյուրընկալեց Մադրիդի Սան Դամասո ճեմարանի ներկայացուցիչներինԱյս կիրակի Վեհափառ Հայրապետի հյուրերն էին Մադրիդի Սան Դամասո կաթոլիկ ճեմարանի դասախոսներն ու սաները: Նորին Սրբությունն իր գնահատանքի և օրհնության խոսքն ուղղեց հյուրերին` ընդգծելով, որ նման այցերով ավելի են ամրանում եղբայրական կապերը, զորանում փոխճանաչողությունը: |
|
|
Հայոց գրականության պատմության ակադեմիական նոր բազմահատորյակըՄանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հրատարակել է Հայոց գրականության պատմության» երրորդ հատորը: Խորհրդային տարիներից ի վեր` սա առաջին ակադեմիական նախաձեռնությունն է` ներկայացնելու հայ գրականության ամփոփ պատմությունը գրականագիտական նոր, գաղափարապես անկաշկանդ հայացքի ներքո: Աշխատության երրորդ հատորը ներառում է հայ գրականության պատմության նոր շրջանը` Սայաթ-Նովայից մինչև Րաֆֆի: |
|
|
Մշակույթի նախարարության հաշվետու ասուլիսը հուշարձանների պահպանության մասինՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Բջնո ամրոց» հնարավայրում լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ամփոփել է հուշարձանների պահպանության ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները:
|
|
|
«Այլ քաղաք» ամսաթերթը` նոր թև գրական մամուլումՖանտաստիկ գրականության սիրահար երկու ընկերների` Վահե Ղուկասյանի և Ֆրունզիկ Հարությունյանի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Այլ քաղաք» ամսաթերթի հրատարակումը` նպաստելու ֆանտաստիկայի ժանրի զարգացմանը արդի հայ գրականության մեջ: Կանոնավոր պարբերականությամբ` լույս են տեսել ամսաթերթի արդեն չորս համարներ: |
|
|
Մայր Աթոռի թանգարաններըՄայր Աթոռն ունի 6 նշանավոր թանգարան, որտեղ ցուցադրվում են մեր ժողովրդի արժեքավոր գանձերը: Թանգարանների գործունեության կարևոր ուղղություններից մեկը գիտաժողովների և սեմինարների կազմակերպումն է: Դրանց զուգահեռ` լույս են տեսնում պատկերագրքեր, օրացույցներ, տպագրվում են հոդվածներ և ուսումնասիրություններ: Մայր Աթոռը սերտորեն համագործակցում է բազմաթիվ արտասահմանյան թանգարանների հետ: |
|
|
«Մորու բացատ որբանոցը». Ջոն Լենոնից մինչև ժամանակակից հայ պոեզիաՀայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ տեր Թովմա քահանա Անդրեասյանի բանաստեղծական նոր ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը կոչվում է Մորու բացատ որբանոցը»: Հետաքրքրական այս վերնագրի, գրքի ուղերձի և գեղարվեստական յուրահատկությունների մասին` մեր ռեպորտաժում: |
|
|
Հայ եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԱյսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լի էր ուխտավորներով: Հայաստանի և Սփյուռքի տարբեր անկյուններից եկել էին հայոց հոգևոր կենտրոն` նշելու Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Սուրբ Պատարագը մատուցում էր Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Արարողության ավարտին, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:
|
|
|
Այսօր Սուրբ Շողակաթ եկեղեցու ուխտի օրն էԱյսօր մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը: Եկեղեցական թափորը Ս. Էջմիածնի Մայր Տաճարից Հովհաննես Մկրտչի մասունքը տեղափոխեց Վաղարշապատ քաղաքի մյուս սրբավայր` Ս. Շողակաթ եկեղեցի, քանի որ այս օրը նաև Ս. Շողակաթի ուխտի օրն է: |
|
|
Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` նվիրված Գարեգին Ա Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակինԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ` մայիսի 27-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց Եկեղեցին և պետությունը Կիլիկյան Հայաստանում» միջազգային գիտաժողովը` նվիրված Սուրբ Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին:
|
|
|
Հանրապետության տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՀանրապետության տոնի առթիվ այսօր Սուրբ Էջմիածնում առավոտյան ժամերգության ավարտին տեղի ունեցավ Հանրապետական մաղթանքի արարողություն: Մայր Աթոռի մկրտարանում տեղի ունեցավ հայոց բանակի 13 զինվորների մկրտություն, որոնք ստացան մայիսյան հերոսամարտերի մարտիկների անունները: |
|
|
Խաչքարի օրհնություն զորամասումՔանաքեռի զորամասում ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքար է օրհնել: |
|
|
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ամփոփումը Արարատյան թեմումԱրարատյան հայրապետական թեմի ավելի քան 300 երիտասարդ է ներգրավված եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Դեռևս անցյալ տարվա մայիսից յուրաքանչյուր ամսվա 24-րդ օրը երիտասարդները որևէ խորհրդանշական միջոցառում էին կազմակերպում` ոգեկոչելու նահատակների հիշատակը, արթուն պահելու պահաջնատիրության ոգին: Այսօր թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ հանդիպում: |