|
|
Այսօր Հայ եկեղեցին նշում է Հոգեգալստյան տոնըՍուրբ Հարությունից հիսուն օր հետո, Սուրբ Հոգու իջմամբ, առաքյալներն օժտվեցին տարբեր լեզուներով խոսելու շնորհով ` Քրիստոսի ուսմունքը բոլոր ազգերին քարոզելու համար: Հայ առաքելական եկեղեցին առանձնակի շուքով է նշում Հոգեգալստյան տոնը: Մայր Տաճարում պատարագիչն էր տեր Շահե վարդապետ Անանյանը: |
|
|
Սեբաստացիների համերգը Կոմիտասի թանգարանումԳեղարվեստը կրթահամալիրում» նախագիծը Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային ծրագրերից է: Օրերս Կոմիտասի թանգարանի բեմում կրթահամալիրի մանկավարժներն էին` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: |
|
|
Թանգարանային գիշերը Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱրդեն երրորդ տարին է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները միացել են Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրին: Այս տարվա ցուցադրությունների ու միջոցառումների առանցքում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Այդ առիթով Ռուբեն Սևակի թանգարանում կազմակերպվել էր հատուկ բանախոսություն` Պատմամշակութային արժեքների ժողովումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ եղեռնի օրերին»: Այցելուներին սպասվում էր նաև երգեհոնային համերգ, որին հաջորդեց Մայր Աթոռի արխիվները վկայում են...» ֆիլմի դիտումը: Ցուցանմուշներից կարևորը Հայոց ցեղասպանության նահատակների սրբապատկերն էր: |
|
|
Լույս է տեսել Պարույր Սևակի անավարտ վեպըՕրերս Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ Սևակի Ամանեջ» անավարտ վեպի շնորհանդեսը: Գիրքը կազմվել է ըստ հեղինակի արխիվի` գրողի թոռան` գրականագետ Սևակ Ղազարյանի աշխատասիրությամբ: |
|
|
Համբարձման տոնը նաև կաթողիկոսական աթոռի` Սբ. Էջմիածնում վերահաստատվելու հիշատակության օրն էՀամբարձման տոնը Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հարության 40-րդ օրը: Տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց սուրբ պատարագ: Այսօր հիշատակվում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական մեծ իրադարձությունը: Կատարվում է հայրապետական մաղթանք: |
|
|
Այսօր Երկրապահի օրն էՄայիսի 8-ը Երկրապահի օրն է: Այն պետական տոնացույցում ընդգրկվել է 2002 թվականին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ` յուրաքանչյուր տարի այս օրը մատուցվում է Սուրբ Պատարագ` իբրև հարգանքի տուրք հայտնի ու անհայտ այն բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի փրկության համար: |
|
|
Ս. Գրիգոր Նարեկացի մատուռի օծումը դատապարտյալների հիվանդանոցումՄատուռը կառուցվել է շուրջ յոթ ամսվա ընթացքում` դատապարտյալների ջանքերով: Օծման արարողությանը մասնակցում էին ոչ միայն ազատազրկվածներ, այլև նրանց հարազատները, դատապարտյալների հիվանդանոցի աշխատակազմը: |
|
|
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շարունակվում ենՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը չի ավարտվում ապրիլյան միջոցառումներով: Ողջ տարվա ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում շարունակվելու են քաղաքական, գիտական և մշակութային միջոցառումները, հոգևոր արարողությունները: Սպասվող մշակութային միջոցառումներին ծանոթացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: |
|
|
Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունը 30 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերելՄիայն նախընթաց եռամսյակում, գլխավորապես Հայ օգնության ֆոնդի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի միջոցներով, շուրջ 30 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել 1800 անձի` հիվանդներ, հաշմանդամություն ունեցողներ, թոշակառուներ, տարեցներ, միայնակ մայրեր, բազմանդամ ու կարիքավոր ընտանիքներ: Սոցիալական ծառայության հատուկ ուշադրության կենտրոնում են նաև Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցները: |
|
|
Հսկման կարգը` սրբադասման արարողությունների սկիզբԱպրիլի 22-ի երեկոյան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ հսկման կարգ, որով մեկնարկեցին Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունները: |
|
|
Սրբադասում. մաս 2-րդՖիլմի երկրորդ մասը ներկայացնում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցի պատմությունը, տալիս բացատրություն, թե ինչու և ինչպես են սրբադասվում նրանք: Ֆիլմում շեշտվում է նաև սրբադասման կարգի վերականգնման իրողությանը երկար դարերի դադարից հետո: |
|
|
Սրբադասում. մաս 1-ինՈվքե՞ր են սուրբերը, ի՞նչ է սրբադասումը, ինչո՞ւ է այն կատարվում. այս և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցերին է անդրադառնում ֆիլմի առաջին մասը: Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հանգամանալից վերլուծությանը՝ երկրորդ մասում: |