Alt

Այսօր Մեծ պահքի 15-րդ օրն է


Այսօր Մեծ պահքի 15-րդ օրն է: Շարունակում ենք հետևել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումներին: Անառակի կիրակիին հաջորդող օրը հետաքրքրական է իր պատգամով», - նշում է տեր հայրը:

Alt

Անառակի կիրակի` Մեծ Պահքի երկրորդ հանգրվանը


Մեծ Պահքի երկրորդ հանգրվանն ազդարարում է Անառակի կիրակին: Այն  հիշեցնում է Հիսուս Քրիստոսի առակներից մեկը` կրտսեր որդու` հայրական տնից հեռանալու, ապա` զղջալու և վերադառնալու մասին: 

Alt

Այսօր լրանում է Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը


Փետրվարի 25-ին լրանում է ազգային գործիչ Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը: Հոբելյանի առթիվ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան զորավարին նվիրված գիտաժողով էր հրավիրել: Նրա գործունեության բազմաթիվ էջեր դեռևս պատշաճ լուսաբանման են սպասում:

Alt

Ամփոփովեց Մեծ Պահքի առաջին շաբաթը


Արտաքսման կիրակին Մեծ Պահքի առաջին շաբաթն ամփոփող հանգրվանն է, երբ վերհիշում ենք, թե ինչպես մեր նախածնողները զրկվեցին դրախտային երանությունից` Տիրոջ նկատմամբ դրսևորած անհնազանդության պատճառով: 

Alt

Այսօր Մեծ Պահքի 5-րդ օրն է


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը Մեծ Պահքի այս շրջանում ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է յուրաքանչյուր օրվա համար հայրերի սահմանած սուրբգրային հատվածները:

Alt

Մոսուլի հայության փորձությունը


Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում մինչև վերջես շուրջ 125 հայ ընտանիք էր ապրում: Զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով: 2014 թվականի օգոստոսին մեկ օրվա ընթացքում Մոսուլի ողջ հայ համայնքը ստիպված թողնում է քաղաքը: 

Alt

Թումանյանի ծննդյան օրը` բանաստեղծի թանգարանում


Հովհաննես Թումանյանի թանգարանում արդի տեխնոլոգիաների կիրառումը վաղուց արդեն նորություն չէ: Մեծ բանաստեղծի ծննդյան օրն այստեղ այցելուներին հերթական անակնկալն էր սպասվում:

Alt

Տեառնընդառաջի տոնակատարությունները Մայր Աթոռում


Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշեց 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը` Տեառնընդառաջը: Տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ին: Երեկոյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվեց նախատոնակ: Ժամերգության ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի բակում վառվեց աստվածային լույսը խորհրդանշող մեծ խարույկը: Փետրվարի 14-ի առավոտյան Մայր Տաճարում մատուցվեց տոնական պատարագ:

Alt

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակն է


80 տարի առաջ այս օրը` փետրվարի 12-ին է ծնվել 20-րդ դարի հայ գրականության մեծագույն դեմքերից մեկը` Հրանտ Մաթևոսյանը: Կոմիտասի անվան պանթեոնում էին վարպետի հարազատները, գիտնականներ, մշակույթի գործիչներ, ընթերցողներ:

Alt

Անհարկի աղմուկ Ամենայն հայոց կաթողիկոսի անունով գործող հաշվեհամարի շուրջ


Այս օրերին մամուլում լայնորեն քննարկվում է HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունով գործող հաշվեհամարի հարցը: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը նշել է, որ գաղտնազերծված տեղեկատվության մեջ որևէ ոչ իրավաչափ բան չկա: Հարցի շուրջ կարծիք է հայտնել նաև Կրթություն» շաբաթաթերթի խմբագիր Գագիկ Մինասյանը: Բանախոսներն անդրադարձել են նաև Հայ առաքելական եկեղեցուն տրվող հարկային արտոնությունների հարցին:

Alt

Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը


Այսօր լրանում է Վահան Տերյանի 130-ամյակը: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ Տերյանի ծոռան` գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» մեծածավալ ժողովածուի շնորհանդեսը: 

Alt

Այս տարի նշվում է Կոստան Զարյանի ծննդյան 130-ամյակը


Աբովյան 17 հասցեում է գտնվում Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակը: Գրողները, մշակույթի գործիչներն ու արվեստասերները հավաքվել էին այստեղ` հարգանքի տուրք մատուցելու գրողի հիշատակին: Այս տարի նշվում է Կոստան Զարյանի 130-ամյակը: