|
|
Կեսարիայի վանքերից փրկված երեք ծածկոց է նվիրաբերվել Մայր Աթոռի թանգարանային ֆոնդինՄայր Աթոռի թանգարանային ֆոնդը համալրվել է պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող երեք ծածկոցներով: Դրանք Մայր Աթոռին է նվիրաբերել Մարսելի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին: Ծածկոցները Կապադովկիայի Կեսարիա քաղաքի շրջակայքում գտնված վանքերից փրկված մասունքներ են, որոնք գաղթականները տարել են իրենց հետ: |
|
|
Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնըԷստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանը։ |
|
|
«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացման առաջնախաղը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնումՊատանի հանդիսատեսի թատրոնում բեմ բարձրացավ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացումը`ամերիկացի հանրահայտ գրող Օ’ Հենրիի համանուն պատմվածքի հիման վրա: |
|
|
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնի փակումը«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց հունիսի 2-ից 5-ը: |
|
|
Հակոբ Կոջոյանը՝ Սարդարապատի ճակատամարտի քարտեզագիրՔչերին է հայտնի, որ նկարիչ Հակոբ Կոջոյանը նաև քարտեզագիր է եղել: Հենց նրա շնորհիվ է, որ այսօր ունենք Սարդարապատի ճակատամարտի երեք քարտեզները: Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանն Առաջին հանրապետության և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: |
|
|
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի յոթ սաներ մկրտվեցինՀայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի յոթ շահառու երեխաներ մկրտվեցին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը 2010 թվականից սկսած, յուրաքանչյուր շաբաթ այցելում է «Երեխաների աջակցության կենտրոն»՝ որպես մշտական այցելու-հոգևորական: |
|
|
Հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանը կդառնար 81 տարեկանԼուսինե Զաքարյանի ծննդյանը օրը նշվեց «Լույս» վոկալ հնգյակի համերգով: |
|
|
«Արար» երգչախմբի համերգը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը«Արար» երգչախումբն արդեն վեց տարեկան է: Երգչախումբը մայիսի 22-ին ելույթ ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչեցին Բախի, Բուքստեհուդեի, Զելենկայի, Կոմիտասի, Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Էդգար Հովհաննիսյանի և այլ կոմպոզիտորների գործերից: |
|
|
Հայոց հայրապետը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստինՄայիսի 25-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Օրակարգում հիմնադրամի վարչության նախորդ տարվա գործունեության հաշվետվության ներկայացումն է եղել: |
|
|
Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայից ժողով
Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին հավաքվել տարբեր թեմերում սպասավորող շուրջ 200 քահանաներ իրենց թեմակալ առաջնորդների հետ:
Մինչ ժողովի սկիզբը, Հայոց հայրապետի գլխավորթյամբ եկեղեցականները Մայր Տաճարում նախ ժամերգության մասնակցեցին, ապա խմբվեցին Գևորգ 5-րդ Սուրենյաց կաթողիկոսի շիրիմի առջև, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
|
|
|
«Թանգարանների գիշերը»՝ Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում բացի մշտական ցուցադրությունից և մայիսյան հերոսամարտին վերաբերող նյութերից, ցուցադրվեց նաև Միքայել Հարությունյանի նոր՝«Վերջ Գողգոթային, հաղթություն»կտավը, որի թեման Սարդարապատի հերոսամարտում Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի դերակատարությունն է: |
|
|
Հայաստանում ռուսական ֆիլմերի շաբաթ էրՄայիսի 16-ից 20-ը Հայաստանում ռուսական ֆիլմերի շաբաթ էր: Շաբաթն սկսվեց ռեժիսոր Անտոն Մեգերդիչևի «Դեպի վեր» լիամետրաժ ֆիլմով: Այն պատմում է Խորհրդային Միության բասկետբոլի հավաքականի և 1972 թ. Օլիմպիական խաղերում նրա հաղթանակի մասին: |