|
|
Խաչի թափոր և անդաստանի կարգ՝ Արաբկիրի եկեղեցումԵրեկոյան ժամերգությունից հետո, Արաբկիրի նորակառույց եկեղեցուց Տիրոջ խաչափայտի մասունք պարունակող խաչը՝ ռեհանով ու ծաղիկներով զարդարված, դուրս բերվեց եկեղեցուց, որից հետո անդաստանի կարգ կատարվեց. վարդաջուր ցողվեց հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնվեց աշխարհի 4 կողմերը՝ Տիրոջից հայցելով խաղաղություն ու բարօրություն: Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար: |
|
|
Հայաստանը՝ հայկական, վրացական, լիտվական և իրանական մշակույթների հանդիպատեղիԼավաշ և հարիսա պատրաստելով ու համտեսելով` Բյուրականի «Տոնացույց» կենտրոնում մեկնարկեց «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 7-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: Հայաստանում հանդիպեցին հայկական, վրացական, լիտվական և իրանական մշակույթները: Փառատոնին այս տարի հյուրընկալվել են Լիտվայի «Սելուոնա», Վրաստանի «Գորդա» ֆոլկլորային խմբերը և Իրանի «Մոբարակ» թատրոնը: Հյուրերը մեր ավանդական երգ ու պարին ծանոթացան «Տոնացույց», «Մասունք», «Բյուրական» և այլ խմբերի կատարումներով: |
|
|
Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկըՍեպտեմբերի 11-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ 2018-19 ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությունը նախագահում էր Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի բանախոսությունը Գևորգյան հոգևոր ճեմարանումԳերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմը սեպտեմբերի 11-ին դասախոսություն կարդաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Թեման՝ «Հանրային աստվածաբանության նշանակությունը Գերմանիայի ավետարանական եկեղեցում»: |
|
|
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը նշում է հիմնադրման 90-ամյակըՀամազգային հայ կրթական և մշակութային միությունը 90 տարեկան է: Այդ առթիվ հոբելյանական առաջին միջոցառումն անցկացվեց սեպտեմբերի 9-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: |
|
|
«Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամները տպավորված են իրենց այցից Մայր ԱթոռԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով լիբանանահայ շուրջ 70 ուխտավորներ մեկ շաբաթով հյուրընկալվել են Մայր Աթոռում: «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամներն են, որոնց այցի հաջորդ օրն ընդունեց և իր օրհնությունը բաշխեց Վեհափառ հայրապետը: 58 տարվա պատմություն ունեցող համախմբման անդամներն առաջին անգամը չէ, որ Սուրբ Էջմիածնում են, սակայն Նորին սրբության հրավերը մեծ ոգևորությամբ են ընդունել և տպավորված են իրենց այցից Մայրավանք: |
|
|
Սեպտեմբերի 8-ը «Խոսող ձեռքերի վարպետի» ծննդյան օրն է«Երաժշտությունն իմ տարերքն է, դիրիժորությունը՝ կոչումս». կոմպոզիտոր, դիրիժոր Օհան Դուրյանի խոսքերն են: Դուրյանի վոկալ ստեղծագործությունները հնչեցին մաեստրոյին նվիրված երեկոյի ընթացքում. նա կդառնար 96-տարեկան։ |
|
|
Տ. Տիրայր աբեղա Հակոբյանը վարդապետական թեզ պաշտպանեցՕգոստոսի 29-ին Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ Տ. Տիրայր աբեղա Հակոբյանի մասնավոր վարդապետական թեզի պաշտպանությունը։ Հայր սուրբի ատենախոսությունը նվիրված էր հոգևոր հովվի և համայնքի միջանձնային փոխհարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին։ Թեզի պաշտպանության հաջորդ օրը Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցում հատուկ արարողությամբ հայր սուրբին տրվեց վարդապետական գավազան: |
|
|
Սանգիբարանի ավետարանը մեկ օրով Սուրբ Շողակաթ վանքում էրԱմեն տարի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության օրը Մաշտոցի անվան մատենադարանից Սանգիբարանի ավետարանը տարվում է Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանք: Ավետարանն այս տարի վանք բերվեց օգոստոսի 30-ի առավոտյան և այստեղ մնաց մինչև երեկոյան ժամերգության ավարտը: |
|
|
Վերապատրաստման դասընթացի մասնակից քահանաների հետ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսըՕգոստոսի 23-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց Հայաստանի և Սփյուռքի թեմերի 12 քահանաների հետ: Նրանք մեկ ամիս մասնակցել են վերապատրաստման դասընթացների՝ զարգացնելով ծիսական, աստվածաբանական և պատմական գիտելիքները: |
|
|
«Հաղարծնի շաբաթվա» հինգերորդ օրըՏավուշի թեմում հինգերորդ օրն է՝ շարունակվում է «Հաղարծնի շաբաթը»։ Մշակութային միջոցառումների օրը Հաղարծնի վանական համալիրը հատկապես լի է լինում զբոսաշրջիկներով։ |
|
|
«Արարող ձեռքեր» շարքը ներկայացրեց ևս երկու երիտասարդի ստեղծագործություններԳևորգյան հոգևոր ճեմարանում այս օրերին կարելի է տեսնել երիտասարդ նկարիչներ Դավիթ Դավթյանի և Աննա Կրճացյանի ստեղծագործությունները: «Արարող ձեռքեր» շարքի 8-րդ ցուցահանդեսում նրանց գործերն են ցուցադրված: |