|
|
Հետախույզ Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված երեք խաչքարեր օծվեցին
Չորս տարի առաջ, օգոստոսի 2-ին հակառակորդի դիվերսիոն հետախուզական խոշոր գրոհը կանխելու ընթացքում Մարտակերտում զոհվեց հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Զորիկ Գևորգյանը։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ այսօր օծվեցին Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված երեք խաչքարեր՝ Վանաձորի Ամենափրկիչ մատուռի հարևանությամբ: Օծումից հետո ներկաները մասնակցեցին Զորիկ Գևորգյանի հուշատախտակի բացմանը: Այն բացեցին հերոսի ծնողները:
|
|
|
Մայր Աթոռի գանձատանը նորոգումից հետո կբացվեն նոր ցուցասրահներ և վերականգնման լաբորատորիաներ2019 թվականին «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատունը կներկայանա ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային պայմաններով, երկու նոր ցուցասրահով, պահոցներով և ցուցանմուշների վերականգնման կենտրոնով: |
|
|
Սիրիահայերի համար իրականացվող ծրագրերը շարունակվում ենՍիրիական պատերազմի փախստականների ներհոսքը նոր սոցիալական խնդիրներ է դրել նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի առջև: Հիմնադրամը նրանց համար իրականացնում է ոչ միայն բարեգործական, հումանիտար աջակցության, այլև զարգացման ծրագրեր: |
|
|
Երևանում բացվեց Արամ Մանուկյանի հուշարձանըԵրևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում հունիսի 17-ին պաշտոնապես բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Վեհափառ հայրապետի աղոթքի և օրհնության խոսքով: Պետական, քաղաքական, ռազմական գործչի հուշարձան-կոթողը կառուցվել է Աշոտ Թունյանի և Գաբրիել Չեմբերջյանի բարերարությամբ: Հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է: |
|
|
Ամփոփվեցին «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքներըՄեկ շաբաթ շարունակ Երևանում կինոյի տոն էր: Այդ ընթացքում կինոսերներները դիտել են ֆիլմեր, մասնակցել ցուցահանդեսների, վարպետության դասերի: Հունիսի 14-ին կինոտոնը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփեց արդյունքները: |
|
|
«Իմբրոգլիո» սեքսթետը ելույթ ունեցավ ՀայաստանումԱրդեն 5 տարի է՝ «Իմբրոգլիո» խումբը ամերիկյան, եվրոպական և Միջին Արևելքի երկրների երաժշտություն է ներկայացնում տարբեր երկրներում: Սեքսթետը Կատարում են ինչպես դասական և ջազ, այնպես էլ ազգային երաժշտություն: Այս օրերին խումբը համերգային շրջագայությամբ հյուրընկալվել էր Հայաստանում: համերգներ է ունեցել Գավառում, Դիլիջանում և Երևանում: |
|
|
Աննա Ագլատովան հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետով սկսվեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի երրորդ համերգը:
Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ ՌԴ Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան:
|
|
|
Սուրբ Գեղարդի շուրջ առաջացած տարաբնույթ քննարկումներին անդրադարձել է Ասողիկ քահանա ԿարապետյանըԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել էին Մայր Աթոռի դիվանատուն՝ պահանջելով ցույց տալ Քրիստոսին խոցած Սուրբ Գեղարդը, որը, ըստ նրանց, վաճառվել է: Սակայն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը երեկ Մայր Աթոռի սրբազան պահոցից դուրս է բերել և լրատվամիջոցներին է ներկայացրել Տիրամուխ Գեղարդը: Տեր հայրը թեմային անդրադարձավ նաև այսօր: Փաստերով խոսեց քույր եկեղեցիների միջև նվերների փոխանակման ավանդույթի մասին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք, արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, մեր եկեղեցին 2004 թվականին նվիրաբերել է ռուս ուղղափառ եկեղեցուն: Սակայն դրանից Գեղարդի ամբողաջականությունը չի խաթարվել: |
|
|
Մայր Աթոռում 12 առաքյալների տոնի մասնակիցներին միացավ նաև Ամենայն հայոց կաթողիկոսըՔրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս առաքյալի հիշատակության տոնին Մայր Աթոռի տարբեր հատվածներում տոնական միջոցառումներ էին կազմակերպվել: Տոնի մասնակիցներին շուտով միացավ նաև Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Ճեմարանականների ուխտագնացությունը սահմանամերձ ՏավուշԱմեն ամառ՝ ուսումնական տարվա ավարտից հետո, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն ու դասախոսները ուղևորվում են դեպի Հայաստանի տարբեր սրբատեղիներ: Այս տարի ճեմարանականներն ընտրել էին սահմանամերձ Տավուշի մարզը: |
|
|
Փողային գործիքներ նվագող պատանի երաժիշտների հաշվետու համերգըՎարպետության դասեր՝ պնձյա փողային գործիքներ նվագող պատանիների համար․«ԵրազԱրտ»-ը եզրափակվեց։ |
|
|
Ջերոմ Ռոուզի մենահամերգը Երևանում«Մեր դարաշրջանի վերջին ռոմանտիկ». ժամանակակիցներն այսպես են անվանում ամերիկացի անվանի դաշնակահար Ջերոմ Ռոուզին: Օրերս դաշնակահարը Հայաստանում էր: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա կատարմամբ հնչեցին Բեթհովենի, Շումանի և Լիստի ստեղծագործություններից: |