Ինչու բալետ պարող տղաների մեծ մասը ծառայությունից հետո չի վերադառնում բալետային արվեստին


Հայաստանում բալետի պարողների 90%-ը բանակային ծառայությունից հետո չի վերադառնում բալետային արվեստին և ստիպված է լինում այլ աշխատանք փնտրել: 

«Չիպոլինո» մանկական բալետը՝ օպերային թատրոնի բեմում


Անկախությունից հետո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մանկական ներկայացում չի բեմադրվել: Նոյեմբերի 4-ին բեմ բարձրացավ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետը: Այն կընդգրկվի թատրոնի խաղացանկում:

ՀՀ-ում Շվեդիայի թագավորության նորանշանակ դեսպանի այցը Ս. Էջմիածին


Նոյեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունեց Հայաստանում Շվեդիայի թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ էին


Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը 50 տարեկան է: Հոբելյանը կնշվի նոյեմբերի 9-ին: Մինչ այդ, նոյեմբերի 6-ին ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, հյուրընկալվել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ հայրապետի օրհնությունն ստանալու:

Արկադի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Նկարիչների միությունում


Նկարիչների միությունում բացվեց «Արկադի և Աշոտ Պետրոսյաններ» խորագրով ցուցահանդես:

Տիգրան Համասյանի և Բեն Ուենդելի համերգը՝ Երևանում


Նոյեմբերի 1-ին Տիգրան Համասյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր: Հնչեցին գործեր նախորդ տարիներին թողարկված և, իհարկե, այս տարվա՝ «Գյումրու համար» ալբոմից։ Համերգի ընթացքում Համասյանին միացավ կանադացի սաքսոֆոնահար Բեն Ուենդելը։ 

Մայր Աթոռում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը


Հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Քառօրյա ժողովի օրակարգում ազգային և եկեղեցական ոլորտին վերաբերող հարցեր են: Մասնավորապես, կքննարկվեն առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, եկեղեցական կառույցների վերակազմակերպման հարցերը, եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացման ծրագրի ընթացքը, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնակատարությունների ծրագրերը, ինչպես նաև Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռներին, թեմերին վերաբերող զանազան հարցեր, հայրենիքում և Սփյուռքում ազգային կյանքը հուզող խնդիրներ:

Ֆրանսիական թատերախումբը հայաստանյան հանդիսատեսի համար խաղաց «Ցիրուցան» պիեսը


Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում Ֆրանսիայի Սենտ-Էտիեն և Սեն-Շամոն քաղաքների թատերախումբն էր: Ֆրանսահայ և ֆրանսիացի դերասաններից կազմված թատերախումբը Հայաստանում երկու օր հանդես եկավ «Ցիրուցան» ներկայացմամբ: Արտագաղթի թեման բարձրացնող պիեսի հեղինակը Էդմոն Անեմյանն է, բեմադրիչը՝ Ջեմել Բաղլուլը: «Սա մի ներկայացում է, որը շատ հարցականներ է դնում, խնդիրներ առաջ քաշում, և մենք սթափվելով, հասկանում ենք՝ ինչի մասին է պետք մտածել». ներկայացման հրավերն ընդունել էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջ. Լաքոտը:

«Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» միջազգային գիտաժողովը նվիրված էր կոմպոզիտորի 115-ամյակին


«Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» միջազգային գիտաժողով՝ կոմպոզիտորի ուսանողների, թոռնուհու, անվանի երաժիշտների ու հետազոտողների մասնակցությամբ: 

Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի համերգը Երևանում


Հինգ տարվա ընդմիջումից հետո դարձյալ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էին աշխարհահռչակ ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետը և նրա ստեղծած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը: Նրանք Հայաստանում են «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նշեց հիմնադրման 75-ամյակը


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան 75 տարեկան է: Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում, հոկտեմբերի 18-ի հանդիսավոր նիստին մասնակցում էին նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նորին սրբության խոսքով՝ Ակադեմիայի 75-ամյա հոբելյանը պատեհ առիթ է խորհրդածելու, թե արդի աշխարհի պահանջներին համահունչ ի՛նչ պետք է անել մեր երկրում գիտությանը զարկ տալու, պետության և ազգի բաղձալի առաջընթացն ապահովելու համար:

Սիրանույշ Մելիքյան. «Որտեղ հայ եկեղեցի կա, այնտեղ՝ հայի պահպանված ինքնություն կա»


Սիրանույշ Մելիքյան. «Որտեղ հայ եկեղեցի կա, այնտեղ՝ հայի պահպանված ինքնություն կա»: