|
|
Սթիվեն Իսերլիսի 60-ամյակին և Լևոն Չիլինկիրյանի 70-ամյակին նվիրված համերգի բեմում հոբելյարներն էին«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսն ու լոնդոնաբնակ հայ ջութակահար Լևոն Չիլինկիրյանն էին: Նրանք Հայաստանում են Երևանյան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում: |
|
|
Ալբերտ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Ժամանակակից արվեստի թանգարանումԺամանակակից արվեստի թանգարանում բացվել է աբստրակցիոնիստ Ալբերտ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: |
|
|
Գրադարանավարի օրը՝ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանումՀոկտեմբերի 7-ը՝ գրադարանավարի օրը, ամեն տարի նշվում է նաև Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում։ |
|
|
«Իուարշայի սուրը» ներկայացման առաջնախաղը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնումՊատանի հանդիսատեսի թատրոնի բեմում նոր ներկայացում է՝ «Իուարշայի սուրը»: Հիմքում ուրարտական առասպել է: Պիեսի հեղինակը Մարիամ Մանուկյանն է: |
|
|
Աշխարհի լավագույն ֆլեյտահարներից Էմանուել Պայուն իր կատարումը Հայաստանում նվիրեց ԱզնավուրինՖրանսիացի անվանի ֆլեյտահար Էմանուել Պայուի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի համատեղ համերգը նվիրվեց Շարլ Ազնավուրի հիշատակին: |
|
|
Շարլ Ազնավուրի հոգու խաղաղության համար հայոց եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց
Փարիզի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում այսօր վերջին հրաժեշտն են տվել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրին: Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ը, Հայաստանում հայտարարված է սգո օր:
Հայոց հայրապետի տնօրինությամբ, հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Հայ առաքելական եկեղեցու թեմերի բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց մեծանուն հայորդու հոգու խաղաղության համար:
|
|
|
Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ Ջոտտոյի թանգարանում«Լույս՝ ստվերների մեջ» խորագրով Ջոտտոյի թանգարանում բացվել է գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: |
|
|
«Սահմանի սրբազանը» կամ բացահայտելով Տավուշը«Հոդված 3» ակումբում ցուցադրվեց լրագրող Արուս Հակոբյանի «Սահմանի սրբազանը» ֆիլմը: Սահմանի սրբազանը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է։ Երեք տարի առաջ նա տեղափոխվեց Հայաստան և այսօր առաջնորդում է Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի թեմը՝ փորձելով փոփոխություններ բերել ամենօրյա կրակոցների տակ ապրող բնակչության կյանքում։ Ֆիլմում ոչ մի կադր բեմադրված չէ: Հեղինակը պարզապես տեսախցիկը ձեռքին հետևել է Բագրատ սրբազանին ու ժապավենին հանձնել նրա գործունեության տարբեր դրվագները: |
|
|
Վարագա Ս. Խաչի տոնը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցումՍեպտեմբերի 30-ին մեր եկեղեցին նշում է Վարագա սուրբ Խաչի տոնը՝ Տերունական Նշանին նվիրված տոներից չորրորդը և միակը, որ զուտ ազգային է: Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին նույնպես այսօր մարդաշատ էր: Հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչը և սուրբ պատարագ մատուցվեց: |
|
|
Մեկնարկեց «Սուրբ Գիրքը փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողովը Մայր ԱթոռումՄայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր մեկնարկեց «Սուրբ Գիրքը փոփոխվող աշխարհում» խորագրով միջազգային համաժողովը: Արևելյան և արևմտյան ուղղափառ եկեղեցիների և Միացյալ Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների կյանքում Սուրբ Գրքի դերին: Ինչպե՞ս ապրել ժամանակակից աշխարհում և միևնույն ժամանակ կրողը լինել Քրիստոսի Ավետարանի. համաժողովի առանցքային հարցերից մեկն էլ սա էր: |
|
|
Երկու բալետային ներկայացում՝ մեկ երեկոյի ընթացքումԱլ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բալետային երկու ներկայացում է հանձնվել ունկնդրի դատին` «Երազը» և «Մարդուկ-ջարդուկը»: |
|
|
Մեկնարկեց Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանըՄեկնարկել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ 2018-2019 թվականների համերգաշրջանը։ Բացման համերգը ղեկավարում էր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: |