Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին


Դեկտեմբերի 16-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:

Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը ստեղծագործում է արդեն 40 տարի


Սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, էստրադային, ջազային և այլ ժանրերում ստեղծագործող կոմպոզիտորն այս տարի նշում է ստեղծագործական գործունեության 40-ամյակը: Այդ առթիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված համերգի ընթացքում հնչեցին Նարինե Զարիֆյանի սիմֆո-փոփ ժանրի գործերը:

Շոպեն՝ ջազային մեկնաբանությամբ


Դաշնամուր, կոնտրաբաս և հարվածայիններ. Շոպենի նոկտյուրները, պրելյուդներն ու մազուրկաները հնչում էին ջազային մեկնաբանությամբ: «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում «Անջեյ Յագոջինսկի» լեհական տրիոն էր: 

Հեղինակային տիկնիկների «Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում


Երևանի պատմության թանգարանում բացվել է «Ձմեռային հեքիաթ» խորագրով հեղինակային տիկնիկների ցուցահանդես: 28 տիկնիկագործ ներկայացրել է տարբեր նյութերից պատրաստված 100-ից ավելի աշխատանք:

Երկրաշարժի 30-րդ տարելիցին Հայաստանում առաջին անգամ հնչեց Բրուքների «Ռեքվիեմ»-ը


Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ կատարվել է Անտոն Բրուքների «Ռեքվիեմ»-ը: 

Սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հոգեհանգստյան կարգ կատարվեց


1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ Հայաստան օգնություն բերող վթարված ինքնաթիռի սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր հոգեհանգստյան կարգ կատարեցին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

Վահագն Պապյանը և Միխալիս Էկոնոմուն՝ Երևանում


Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով գրված ռապսոդիան»՝ Վահագն Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ 

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրում ունեցող Ջեյմս Թրուշարդը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսին


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիրը «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդն է։ Մրցանակակիրը եռօրյա այցով մեր երկրում է և նոյեմբերի 29-ին Մայր Աթոռում հյուրընկալվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Մայր Աթոռում շարունակվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» գիտաժողովը


Նոյեմբերի 23-ից 25-ը Մայր Աթոռում էին հավաքվել հոգևորականներ, աստվածաբաններ, պատմաբաններ, հոգեբաններ և լրագրողներ՝ քննարկելու Հայ առաքելական եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից աշխարհում: Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ բարոյականության հիմնախնդիրներից ու հակաքրիստոնեական դրսևորումներից մինչև մեդիա մանիպուլիացիաներ:

Ամփոփվեց «Երևան ջազֆեստ 2018»-ը


Նոյեմբերի 20-ին Լունդստրեմի անվան ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգի ժամանակ հնչեց «Երևան ջազֆեստի» վերջին ակորդը։

Գևորգ քահանա Աբյանի անդրանիկ պատարագը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Նոյեմբերի 18-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում իր անդրանիկ պատարագը մատուցեց Տ. Գևորգ քահանա Աբյանը: Նա մեկն է այն յոթ նորաօծ քահանաներից, որոնք հոկտեմբերի 7-ին Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում քահանայական ձեռնադրության արժանացան: 

Ամփոփվեց Արամ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը


Բորիս Բերեզովսկու, Դանիել Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Ա. Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը: